Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Սիրիայի նախագահն այսօր խորհրդարանում կներկայացնի երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու իր ծրագիրը

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն այսօր պատրաստվում է ելույթ ունենալ երկրի խորհրդարանի առաջ` ներկայացնելով քաղաքական բարեփոխումների նոր ծրագիր: Ակնկալվում է, որ իր ելույթում Սիրիայի նախագահը կանդրադառնա Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին իր սեփական գնահատականով, ինչպես նաև կխոսի բարեփոխումների իր տեսլականի մասին, որոնց թվում է 1963 թվից ի վեր երկրում գործող արտակարգ դրության պայմանների վերացումը: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Իրավապաշտպանները հույս ունեն, որ այս քայլով հնարավոր կլինի նվազեցնել պետության ազդեցությունը խոսքի ազատության վրա, կստեղծվեն նոր կուսակցություններ, որոնք կարտացոլեն բողոքավոր մասսաների դիրքորոշումը քաղաքական թատերաբեմում: Բացի այդ, արտակարգ դրությամբ պայմանավորված օրենսդրության գործողության դադարեցումը թույլ կտա բանտերից ազատ արձակել հազարավոր քաղաքական բանտարկյալների: Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Սիրիայում իրադարձությունները կարող են այլ կերպ զարգանալ, քան հեղափոխական Եգիպտոսում, Թունիսում և Եմենում, քանի որ հենց առաջին օրվանից նախագահն ընդունեց ժողովրդի պահանջների իրավացիությունը: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Ալ-Ասադը հայտարարեց, որ մեղավորները կպատժվեն, երկրում կանցկացվեն քաղաքական բարեփոխումներ:

Այս ֆոնին որոշ վերլուծաբաններ նաև կարծիք են հայտնում, որ հնարավոր է՝ երկրի քաղաքական վերնախավում լուրջ հակասություններ կան, թե ինչպես «վարվել» ցուցարարների հետ` հաշվի առնելով Բաշար Ալ-Ասադի` ցուցարարների իրավացիության մասին հայտարարությունները, իսկ իրավապահների կողմից այդ բողոքավորներին որպես ահաբեկիչ ներկայացնելու փաստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում