Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին` պորտուգալացի մասնագետի ուժեղ կողմը համարելով թիմի ֆուտբոլիստների նկատմամբ նրա վերաբերմունքը:
«Մոուրինյոյի հնարավորությունների մակարդակը որոշվում է նրա գրանցած արդյունքներով: Ներկա եմ եղել նրա մարզումներին և կարող եմ ասել, որ Մոուրինյոն ուշադրություն է դարձնում բոլոր խաղացողներին` առաջինից մինչև վերջինը:
Ես ցանկանում էի հայտնի լինել, սակայն հիանալի է, երբ մարզիչը աջակցում է ոչ միայն քեզ, այլև խաղընկերներիդ, քանի որ նրանք իրենց հերթին այն մարդիկ են, ովքեր օգնում են քեզ խաղադաշտում: Մոուրինյոն հարգանք է վաստակել: Նա գիտի իր բոլոր սաների ունակությունները»,- Մարադոնային մեջբերում են իսպանական լրատվամիջոցները: