«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հույս է հայտնել, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Չավին և Կառլես Պույոլը ապագայում ակումբային պաշտոններ կզբաղեցնեն:
«Չավին և Պույոլը «Բարսելոնա»-ի և Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստներից են: Նրանք կարևոր նշանակություն ունեն, քանի որ հիանալի օրինակ են երիտասարդների համար: Հուսով եմ` նրանք ապագայում պաշտոններ կզբաղեցնեն ակումբում»,- Ռոսելին մեջբերում են իսպանացի լրագրողները:
Հիշեցնենք` դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Չավին և Պույոլը երկարաձգել են «Բարսելոնա»-ի հետ իրենց պայմանագրերի ժամկետը մինչև 2016 թվականը:







































