2013թ.-ի գարնանը Վրաստանի խորհրդարանը, որը հոկտեմբերից աշխատում է Քութայիս քաղաքում, կրկին կտեղափոխվի Թբիլիսի` ուրբաթ հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին:
Համաձայն սահմանադրական փոփոխությունների՝ ընտրություններից հետո խորհրդարանը սկսել է աշխատել Քութայիսում, որտեղ շատ կարճ ժամանակահատվածում նոր շենք կառուցվեց:
«Մենք ենթադրում ենք, որ գարնան վերջից, ամենայն հավանականությամբ, խորհրդարանը որոշում կկայացնի վերադառնալ Թբիլիսի»,- ասել է խորհրդարանի նախագահը:
Նրա խոսքերով՝ պատգամավորներին դժվար է մայրաքաղաքից Քութայիս աշխատանքի հասնել:
Խորհրդարանի շենքի հարցը Թբիլիսիում մեծ նշանակություն էր ստացել հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո:











































