Կարծում ենք, որ ՄՄ-ին միանալու ՀՀ որոշումը խոչընդոտ չի կարող լինել ՀՀ-ԵՄ-ի հարաբերությունների խորացման ճանապարհին: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Գերմանիայի նախարարն ասաց, որ Եվրոպայում ջանք չեն խնայում ԵՄ արևելյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման համար, որովհետև համոզված են, որ նման ճգնաժամերի պատճառով, ինչպիսին ուկրաինականն է, այլ արևելյան գործընկերները չեն կարող մոռացության մատնվել: «Մենք լավ համագործակցություն ենք մաղթում Հայաստանի հետ: Այս լավ հարաբերությունները կարևոր են, որ գոյատևեն ճգնաժամերից հետո ևս և ճգնաժամերի ժամանակ: ՀՀ-ի կողմից ընդունված որոշումները հարգում ենք, ՄՄ-ին միանալու մասին որոշումը, բայց կարծում եմ, որ ՀՀ-ն դա խոչընդոտ չի դիտում ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար»,- ասաց նախարարը: