Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

«Այս հրապարակը շատ ավելի վտանգավոր է, քան 2008-ինը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։

-Այսօր տեսնում ենք բազմամարդ Ազատության հրապարակ: Եթե զուգահեռներ անցկացնենք 2008-ի հետ, ո՞րն է ներկա հանրահավաքների առանձնահատկությունը:

-Առաջին հերթին հիմա ագրեսիան է ավելի քիչ, որն այն ժամանակ կար, իսկ հիմա չեմ տեսնում: Հիմա ես ավելի շատ տեսնում եմ ռացիոնալ հոգնածություն իշխանություններից: Սա նշանակում է, որ այս հրապարակը շատ ավելի վտանգավոր է: Եթե նախորդը կարելի էր բերել մի իրավիճակի, երբ ամբոխը կգնա գործողությունների, այս հրապարակը նման գործողությունների չի գնա, այլ գնալու է մինչև վերջ: Իրականում սա միակ ելքն է, որպեսզի մեզ մոտ հերթական գարուն չլինի, այս անգամ՝ կովկասյան:

-Մինչև վերջ գնալ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

-Կամ կկործանվի պետությունն ու ազգը, կամ այս իշխանությունները կգնան: Այս պայմաններում «եռյակը» ոչ թե խթանող է, այլ հասարակական պահանջ: Սոցիոլոգիայում կա երկու տարբերակ. մեկն այն է, երբ հավաքում ես քո շուրջ մարդկանց և քո գաղափարներով նրանց տանում ես, այժմ «եռյակը» ոչ թե գաղափարներ է առաջարկում, այլ քիչ թե շատ հասկանալով, թե ինչ է ուզում հասարակությունը՝ տեղավորվում է նրա ցանկությունների մեջ:

Այն, ինչի մասին խոսում են «եռյակի» ղեկավարները, դա պարզ է, անգամ պետական վիճակագրությամբ է երևում, որի դեմ ոչ մի նորմալ փաստարկ չկա: Մարդիկ ուղղակի գնալու են մինչև վերջ: Դա չի նշանակում, որ հրապարակում կանգնած ուժը կհաղթի. ուղղակի կամ կվերանա պետությունը, կամ այս իշխանությունները կհեռանան:

2015-ի նախաշեմին, երբ ազգը պիտի միավորվեր ու դուրս գար միջազգային ասպարեզ, իրենք «խուրդեցին» ողջ ազգն ու տնտեսությունը, պետական ու ազգային գաղափարախոսությունը: «Եռյակի» առաքելությունն այն է, որ այս շարժումը կառուցողական ճանապարհով տանեն, որ ագրեսիան չիշխի:

-Կարծում եք՝ «եռյակն» իսկապես ցանկանում է համակարգային փոփոխություննե՞ր իրականացնել, և արդյոք հրապարակի բազմամարդությամբ հնարավո՞ր է հասնել փոփոխությունների:

-Միանշանակ՝ այո: «Եռյակն» այս պահին ենթարկվում է զանգվածային գիտակցությանը: Խոսքն այն մասին է, որ հիմա «եռյակը» հայտնվել է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, և եթե «եռյակը» դա չանի, ապա ինչ-որ մի այլ ճանապարհ կգտնվի: Դուք չեք կարող եռացող ջուրը փակ տարածքի մեջ պահել, այն մի տեղից պիտի դուրս գա: Անգլերենում կա «Safety valve» (անվտանգության փական) արտահայտությունը, այսինքն՝ մի տեղից պիտի բացվի, որ գոլորշին դուրս գա: «Եռյակն» այսօր այդ գործառույթն է կատարում, և այս դեպքում «եռյակը» միակն է, որ իշխանություններին ձեռք է տալիս:

-Դուք նշում եք, որ «եռյակը» ենթարկվում է հանրության ցանկություններին ու հանրային գիտակցությանը, սակայն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ոչ մի ինքնագործունեություն չպիտի լինի, որոշումները կայացնելու են «եռյակի» ղեկավարները, իսկ հանրությանը վերապահված է դրանց ենթարկվողի դերը:

-Հասարակությունը պատրաստ է դա լսելու: Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ կառավարությունում աշխատում է միայն տնտեսական բլոկը: Ընդհանրապես չունենք սոցիալական բլոկ: Այսօր եթե ինչ-որ բաներ են փորձում անել, անում են ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունները:

Ինձ համար անհասկանալի էր, որ հեռացրին Արմեն Գևորգյանի նման մարդուն: Դա նույնն է, որ «Բարսելոնայում» որոշեն, որ Չավին պիտի հեռանա խաղադաշտից: Հարցը անձերը չեն: Պարզապես կային մարդիկ, որոնք այնպիսի որոշումներ էին կայացնում, որ Արևմուտքը, Ռուսաստանն ու ներքին քաղաքական դաշտը դրանք ընդունում էին: Եթե այդ մարդիկ դուրս են գալիս կառավարությունից, նշանակում է՝ կուրսի կտրուկ փոփոխություն է տեղի ունենում: Չմոռանանք նաև, որ ներկա խորհրդարանն ընտրվել է այն ժամանակ, երբ մեր երկիրը գնում էր եվրոպական ինտեգրման: Իրենք ընտրվել են եվրոպական դրոշի տակ, ու այսպիսի կտրուկ փոփոխությունն անլուրջ է:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տապալվեց՝ հաշվի առնելով մի շարք իրադարձություններ: Մասնավորապես, նա հայտարարում էր, որ Մեդվեդևն է գալու, սակայն չեկավ, մեկնեց ԱՄՆ և չհանդիպեց այդ երկրի առաջին դեմքերի հետ, նրա նախաձեռնած «Շրջանառության հարկի» մասին օրենքը հետաձգվեց:

-Այո, անցած ուրբաթ օրվանից տապալվեց այս կառավարությունը: Հովիկ Աբրահամյանն ընդամենը գործիք է այն ուժերի ձեռքին, որոնք կանգնած են նրա հետևում: Այս իշխանությունը չունի նույնիսկ արտաքին քաղաքականություն: Նախկինում վարկանիշային վերլուծություն էինք անում, քաղաքական գործիչների առաջին հնգյակում միշտ կար այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հիմա հարցումների ժամանակ մոտ 20 տոկոսը անգամ ԱԳ նախարարի անունը չեն կարողանում հիշել: Դա նշանակում է, որ արտաքին քաղաքականություն չկա, կամ առնվազն չի լուսաբանվում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում