Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Ցանկությունը իմ փոխվարչապետ դառնալու… չկա». Գագիկ Բեգլարյան

Չնայած տարածքային կառավարման նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանն արդեն մեկ շաբաթ է՝ հրաժարական է տվել, կառավարության այս նիստում չքննարկվեց նոր փոխվարչապետի հարցը, և այդպես էլ պարզ չէ, թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում: Շրջանառվող տեղեկություններով՝ հավակնորդները մի քանիսն են՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե մամուլը գրում է, որ ինքն է լինելու հաջորդ փոխվարչապետը, ասաց. «Էդ կարգի քննարկում չի եղել, տենց բան չկա»: Հարցին, թե եթե առաջարկեն, կհրաժարվի՞, պատասխանեց. «Նախ՝ եթե առաջարկություն չկա, ուրեմն հրաժարվելու կարիք էլ չկա»: Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի դիտարկման՝ ասել է թե՝ ինքը ցանկություն ունի՞ փոխվարչապետ դառնալու, հայտարարեց. «Այսինքն՝ դուք միշտ հետևություններ եք անում սխալ»:

«Ցանկությունը իմ փոխվարչապետ դառնալու չկա»,- պնդեց Բեգլարյանը:

Մամուլում գրվել է, որ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 մլն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒՍՏ» ՍՊ ընկերության հետ, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչև տարեվերջ կվճարվի: Տրանսպորտի և կապի նախարարին «Առաջին լրատվական»-ը հարցրեց, թե ինչպե՞ս է, որ հենց իր ՀՀԿ-ական թիմակիցն է շահել նման խոշոր մրցույթը: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ում իրար գործ են տալիս: «Տրանսպորտի և կապի նախարարությունում մրցույթները լինում են արդար և թափանցիկ»,- հայտարարեց Բեգլարյանը՝ հավելելով, թե շահում են նրանք, «ովքեր մասնակցում են մրցույթին և առաջարկում են նորմալ գին, նորմալ որակ»:

Ստացվում է՝ հենց ձեր թիմակիցնե՞րն են արժանի նման մրցույթներ շահելու, հարցրինք մենք: «Բավականին շատ մրցույթներ մեզ մոտ հաղթել են ոչ թիմակիցները»,- հայտարարեց Բեգլարյանը:

 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում