ԱՄՆ մասնակցությունը Լիբիայում ռազմական գործողություններին արդեն ամերիկացի հարկատուների վրա նստել է մոտ կես միլիարդ դոլար: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Քեթլին Քեսլերը: Նա ասել է, որ դրանք միայն հրթիռների և ռումբերի վրա ծախսված գումարներն են: Միաժամանակ Քեսլերը նշել է, որ ծախսերի հստակ գումարը դեռ հայտնի չէ, քանի որ նշված գումարի մեջ հաշվի չեն առնված այն ծախսերը, որոնք վերաբերում են զինվորականներին աշխատավարձերին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, նաև, որ ԱՄՆ-ն այս օրերին կոչ է արել օգնություն ցուցաբերել Լիբիայի ընդդիմությանը, ինչը լրացուցիչ ծախսերի տեսքով կներառվի ԱՄՆ ռազմական բյուջեում: