Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Էրեգ բուռն էր, քանց վուր էսօր

Երեկ հանդիպել են ոչ իշխանական եռյակի՝ «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի առաջնորդները: Գրեթե միաժամանակ խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել Հովիկ Աբրահամյանը, որը վերադարձել է Իրանից և ԱՄՆ-ից:

Այս երկու իրադարձությունները ուշագրավ են, որովհետև Հ. Աբրահամյանը հիմնականում անդրադարձել է հենց ոչ իշխանական ուժերի գործունեությանը և մի քանի ուշագրավ հայտարարություններ արել` սկսած իր խնամի Գագիկ Ծառուկյանի պահվածքը, ըստ էության, ոչ կոռեկտ գնահատելուց՝ նախագահական թեկնածության մասին խոսելու առումով, վերջացրած ՀՀ-ում իշխանափոխության հիմքերի և նախագահին փոխելու անհնարինության մասին հայտարարությամբ:

Այսինքն` Հ. Աբրահամյանը ոչ իշխանական առաջնորդների եռյակի հանդիպման ֆոնին իր համար փորձել է լիակատար ալիբի ապահովել Սերժ Սարգսյանի առաջ: Ակնհայտ է, որ Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանել է հենց այդ խնդիրներին անդրադառնալու, այսինքն` հենց այդ հայտարարություններն անելու համար:

Հիշենք, որ ԱՄՆ մեկնելուց առաջ Աբրահամյանը լրագրողների հարցերին պատասխանելուց հրաժարվել էր ՀՀԿ գործկոմի նիստի օրը, երբ սովորաբար սիրահոժար պատասխանում է հարցերին: Իսկ սովորաբար ԱԺ-ում հարցերի չպատասխանելու պայմաններում Աբրահամյանն այս անգամ խոսել է:

Սրան զուգահեռ` երեկ տեղի է ունեցել ՀԱԿ և ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ-ում ԱլԳ հարցերով դեսպանների հետ, որի ընթացքում քննարկվել են Եվրասիական միությանը ՀՀ անդամակցության և այդ կոնտեքստում ԵՄ հետ հարաբերությունների շարունակության հարցեր:

Սրան զուգահեռ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գարեջրի բաժակ էր բարձրացնում ՌԴ դեսպան Վոլինկինի հետ՝ իր իսկ կազմակերպած հայ-ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում:

Ամենևին բացառված չէ, որ Հ. Աբրահամյանը զգում է նաև եռյակի հետ, այսպես ասած, կապի կորուստ և կասկածում, որ ոչ իշխանական ուժերը այլ խաղ են խաղում, առանց իրեն: Ավելի շուտ, իհարկե, ԲՀԿ-ն, և հավանական է, որ հենց դրա համար է Աբրահամյանը խնամի Ծառուկյանին մեղադրում ոչ կոռեկտության մեջ: Այլ կերպ ասած` Աբրահամյանն ակնարկում է, որ Ծառուկյանը պայմանավորվածություններ է խախտում, և այդ դեպքում ինքը կանգնելու է Սերժ Սարգսյանի կողմը:

Այս կոնտեքստում շատ հետաքրքրական է լինելու, թե հոկտեմբերի 24-ին ինչպես է վարվելու ԲՀԿ-ն Աբրահամյանի հետ՝ հանրահավաքում թույլ կտա՞ հնչեցնել նրա անունը, թե՞ կխնայի՝ ինչպես հոկտեմբերի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում