Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շավարշն իր ազգականի 15-ամյա դստեր հետ եղբոր պես է շփվել, հետո նրան զրկել է կուսությունից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

19-ամյա Շավարշը 3 դրվագով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի141 հոդվածով այն բանի համար, որ 2013 թվականի հունիսին, գործով չպարզված մի օր, ժամը 23-ի սահմաններում իր անչափահաս ազգականուհի՝ 1997 թվականի սեպտեմբերին ծնված Ասյայի (անունը փոխված է) հետ գտնվել է վերջինիս տան հարակից այգում և 16 տարին չբոլորած աղջկա հետ, նրա համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել:

4-5 օր անց նույն ժամին՝ ժամը 23-ի սահմաններում, Շավարշը զանգահարել է Ասյային, խնդրել է իջնել նույն այգին: Աղջիկն իջել է, և երիտասարդը դարձյալ նրա հետ, նրա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել:

Այդ հանդիպումից 10 օր հետո Շավարշը նույն ժամին նորից զանգել ու դուրս է կանչել անչափահաս աղջկան: Այս անգամ նրանք սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ:

Ընդհանուր իրավասության դատարանում Շավարշն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքն ու Ասյան ազգականներ են, բայց նրան ինքը ճանաչել է 2013 թվականի մայիսից, երբ ինքը՝ 18, իսկ Ասյան 15 տարեկան էր:

Ծանոթացել են խնջույքի ժամանակ: Ասյայից վերցրել է նրա հեռախոսահամարը: Սկսել են շփվել: Գնալով իրենց հարաբերությունները խորացել են: Ինքը Ասյայի հետ շփվել է ամուսնության նպատակով:

Իրենք հանդիպել են ցերեկային ժամերին: Մի անգամ հանդիպել են ազգականի տանը, մի անգամ կեսօրին նրան մեքենայով տուն է ուղեկցել:

Ինքը Ասյայի հետ ոչ մի անգամ սեռական հարաբերություն չի ունեցել:
Ըստ ամբաստանյալի՝ Ասյայի կողմից նկարագրված վայրը մարդաշատ է, եթե ինքը ցանկանար նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, այլ վայր կընտրեր:

Բանակ զորակոչվելու առթիվ կազմակերպված խնջույքի օրը՝ թվականի հունիսի 19-ի կեսօրին և ուշ երեկոյան՝ ժամը 23-ին, զանգել է Ասյային, որ հրաժեշտ տա: Խնջույքը տևել է մինչև գիշերվա ժամը 2-ը:Այդ ընթացքում ինքը Ասյայի հետ հանդիպման չի գնացել, դա կարող են հաստատել իրենց տան խնջույքի մասնակիցները: Միայն մի պահ տնից դուրս է եկել, հոր հետ մեքենայով քրոջն ու երեխաներին տարել է նրանց տուն: Այնտեղից մի պահ զանգահարել է Ասյային, խոսակցությունը շատ կարճ է եղել: Քրոջ սկեսրայրն իրեն տուն է հրավիրել, ինքն անջատել է հեռախոսն ու նրանց տուն է մտել:

Զինծառայության մեջ է եղել, երբ մայրը զանգահարել ու ասել է իր և Ասյայի միջև եղած սեռական հարաբերությունների մասին իրենց բնակավայրում պտտվող խոսակցությունների մասին: Ինքը մորն ասել է, որ նման բան չի եղել, ուրիշի փոխարեն ինքը պատասխան չի տալու:

Շավարշը նշել է, որ սկզբնական շրջանում ինքը Ասյայի հետ շփվել է ամուսնանալու նպատակով: Բայց մի անգամ նրան զանգել է ուրիշ հեռախոսահամարից, նա ուրիշ անուն է տվել, որից ինքը եզրակացրել է, թե Ասյան ուրիշ հետ էլ է շփվում:

Այդ զանգից հետո Ասյայի հետ այլևս չի հանդիպել, չի զանգել: Վերջին անգամ զանգել է բանակի քեֆի օրը:

Ինքը հետաքրքրվել է Ասյայի վարքագծով: Ընկերներն ասել են, թե լուրջ հարաբերություն ունենալ նրա հետ պետք չէ, չնայած դպրոցում նրա վարքագծում ոչ մի վատ բան չեն նկատել:

Իր և Ասյայի հարաբերությունները թշնամական չեն եղել: Թե ինչո՞ւ է Ասյան ասում, որ իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել, չի կարող բացատրել: Երևի մտածել է, թե ինքը ծառայության մեջ է, չի կարող ստերը հերքել, նման լուրեր տարածելու միջոցով կկարողանա ամուսնանալ իր հետ:

Ինքն արտաքին տեսքից հասկացել է, որ Ասյան անչափահաս է, բայց կոնկրետ տարիքը երբեք չի հարցրել: Քանի որ աղջիկը դպրոցական է եղել, ինքը ենթադրել է, որ նա 16-17 տարեկան է:

Անչափահաս տուժողը հայտնել է, թե սկզբում ինքն ու Շավարշը շփվել են որպես քույր ու եղբայր, բայց հետո Շավարշը խոստովանել է, որ սիրում է իրեն:

Ինքը նրան ասել է, որ իրենց կապն անհնարին է, քանի որ իրենք ազգականներ են, բայց Շավարշը պնդել է, թե սիրում է, իրենք շարունակել են շփվել հեռախոսազանգերի միջոցով:

Հունիսին, կոնկրետ օրը չի հիշում, ժամը 23-ի սահմաններում Շավարշը զանգել ու ասել է, թե իրենց տան մոտ է, ուզում է որպես եղբայր ու քույր հանդիպեն:

Ինքը սկզբում մերժել է, բայց հետո ընտանիքի անդամներից գաղտնի հագնվել ու իջել է տան հարևանությամբ գտնվող այգի: Շավարշն այնտեղ է եղել: Նա համոզել է իրեն, ստիպողաբար հանել է իր անդրավարտիքը, հետո իրենք սեռական հարաբերություն են ունեցել:

Ինքը վախեցած է եղել: Գնացել է տուն, լվացվել է ու պառկել անկողնում:

Հաջորդ օրը լվացել է տաբատը, իսկ ներքնաշորերը վառել է:

Դրանից չորս օր հետո, էլի նույն ժամին Շավարշը նորից զանգել է, ասել, թե այգում է, խնդրել է, որ հանդիպեն: Ինքը գնացել է, այնտեղ նորից սեռական հարաբերություն են ունեցել:

Երրորդ անգամ, դարձյալ հունիսին, Շավարշը զանգել է նույն ժամին, ասել է, թե հաջորդ օրը բանակ է գնում, ցանկանում է իրեն տեսնել, խնդրել է հանդիպել:

Ինքը չի մերժել նրա խնդրանքը, գաղտնի դուրս է եկել տնից: Շավարշը մեքենայով է եղել: Իրեն նստեցրել է հետևի նստատեղին, այնտեղ էլ սեռական հարաբերություն են ունեցել:

Իրենց հարաբերությունների մասին ոչ ոք չի իմացել: Բայց մի օր ընկերուհու հետ խոսակցության ժամանակ իմացել է, որ իրենց բնակավայրում խոսում են՝ իբր ինքն ու Շավարշը սեռական հարաբերություններ են ունեցել, ինքը նրանից երեխայի է սպասում: Ընկերուհուն ասել է, թե նման բան չկա:

Դրանից որոշ ժամանակ հետո մայրն է հարցրել իր ու Շավարշի հարաբերությունների մասին: Մորը պատմել է ճշմարտությունը: Թեսթի միջոցով ստուգել են, պարզվել է, որ հղի չէ:

Ինքն առաջին անգամ Շավարշի հետ է սեռական հարաբերություն ունեցել, մինչև դա կույս է եղել…

Տուժողի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, դատարանում ասել է, որ աղջկան պատվազուրկ անելու համար ցանկանում են, որ Շավարշը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Շավարշի հայրը իր ցուցմունքում ասել է, թե տղայի սեռական դաստիարակությամբ ինքը չի զբաղվել, բայց երբ իմացել է կատարվածի մասին, չի հավատացել…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի ցուցմունքը տուժողի հետ սեռական հարաբերություններ չունենալու մասով գնահատել է որպես ոչ արժանահավատ, հաստատված է համարել նրա մեղքը մեղսագրված արարքների համար:

Շավարշը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար և վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը Շավարշը, որ պարտադիր զինծառայության մեջ է, կմնա զորամասի հրամանատարության հսկողության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում