Ամերիկահայ ճանաչված գրող Փիթեր Բալաքյանը Հայաստանում է ԱՄՆ դեսպանության հրավերով: Այսօր Ամերիկյան համալսարանում գրական ընթերցանություն էր կազմակերպվել ԱՄՆ դեսպանատան կողմից հրավիրված ամերիկացի ճանաչված գրողներ Փիթեր Բալաքյանի, Գիշ Ջենի, Գրեգորի Օրֆալեայի, Մերի Հիքմենի և Քրիստոֆեր Մերիլի մասնակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանությունից՝ Փիթեր Բալաքյանը կարևորեց Միջազգային գրական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նման միջոցառումներ իրականացնել ողջ աշխարհում:
«Սա յուրօրինակ կամուրջ է, որ երկու մշակույթներ է մերձեցնում: Սա կարող է նպաստել երկու մշակույթներին, որի մեջտեղում կլինեմ ես: Շնորհակալ եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանին, որ ընդունել է մեզ: 2004-ին ես եղել եմ այստեղ, երբ իմ աշխատանքը հայերեն հրատարակվեց: Սա նաև իմ վերադարձն է, և ես ուզում եմ կարդալ մի բանաստեղծություն, որն առնչվում է 1986 թվականին Հայաստան կատարած իմ առաջին այցին: Հայաստանում լինելն ինձ համար իսկապես հայտնություն էր, ես կարողացա ողջ խորությունը տեսնել հայկական մշակույթի: Դա ինձ համար բացահայտում էր, լույս վառվեց ինձ մոտ»,- ասաց նա՝ հավելելով, որ 2010-ից Հայաստանում չէր եղել:
Ավելին՝ տեսանյութում: