Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Հայաստանի Հանրապետությունը հայկական քաղաքակրթության հաղթանակն է. Փիթեր Բալաքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկահայ ճանաչված գրող Փիթեր Բալաքյանը։

 -Պարոն Բալաքյան, շուտով Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Ամենամեծ դասը, որ հայ ժողովուրդը քաղել է, ըստ Ձեզ, ո՞րն է:

-Շատ դժվար է միարժեք պատասխանել։ Երևի միայն մեկ դաս չէ, որ կարելի առանձնացնել. Ցեղասպանությունից, դրան հաջորդած ժամանակահատվածից, որ մենք ապրել ենք, շատուշատ դասեր կարելի է քաղել: Մենք այսօր էլ նշեցինք, որ հայերը կարող են լինել առաջնորդներ մարդու իրավունքների ոլորտում, կարող են լինել ակտիվիստներ և կարող են իրենց պատմական ժառանգությունն օգտագործել՝ աշխատելու աշխարհի այլ հատվածներում և ծառայելու աշխարհի ժողովուրդների իրավունքների խնդրին:

Ուզում եմ ասել, որ հայերը պետք է պատմությունը շատ լավ սովորեն, խորությամբ  տիրապետեն, որպեսզի իսկապես հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում: Այդ ամենն ուղղակի կօգնի հասկանալ և նաև ձևավորել հետագա քայլերը:

 -Ո՞րն է, ըստ Ձեզ, ավելի կարևոր՝ Ցեղասպանության ճանաչո՞ւմը Թուրքիայի կողմից, թե՞ Հայաստանի հզորացումը: Սփյուռքն այդպես էլ չի ձևակերպել, թե ո՞րն է իր շահը:

-Չեմ կարծում, թե այս երկուսը միմյանց հակասում են, բայց որոշ իմաստներով շատ վտանգավոր կերպով այդ ամենը միմյանց հետ խաչվում են: Մեր նպատակն է, որ լինի ուժեղ, տնտեսապես հզոր և ժողովրդավար Հայաստան, և սա պետք է լինի մեր գերնպատակը: ՀՀ-ն ներկայացնում է հայկական քաղաքակրթության հաղթանակը: Կարծում եմ, որ հայերը և աշխարհում շահագրգիռ երրորդ կողմ հանդիսացող խաղացողները կարիք ունեն աշխատելու Թուրքիայի իշխանության հետ՝ կարգավորելու Հայաստանի անցյալը, կարգավորելու այն աղետը, որ Թուրքիայի իշխանությունների ձեռքով են ստացել հայերը և որոշելու, եզրահանգելու, թե ինչպես կարող է Թուրքիան օգնել Հայաստանին զարգանալու, որովհետև Թուրքիան ինչ էլ ուզենա անվանել այդ իրադարձությունները, Թուրքիան պետք է օգնի Հայաստանին իր զարգացման ճանապարհին:

 -Դուք նշեցիք, որ նպատակն է Հայաստանում առաջնորդներ պատրաստել: Ընդհանրապես, ի՞նչն է խանգարում, որ այդ ինստիտուտը մեզանում կայացած չէ, տեսնում ենք նրանց մտավոր և ինտելեկտուալ կարողությունները:

-Սա եռօրյա կամ առնվազն երեք շաբաթվա թեմա է: Իմ խոսքում հղում կատարեցի, որ մարդու իրավունքների ոլորտում հայերն առաջնորդներ լինեն, բայց ձեր հարցը շատ ավելի համընդգրկուն հարց է: Կարծում եմ՝ դուք ավելի շատ նկատի ունեք նաև քաղաքական և, ընդհանուր առմամբ, առաջնորդների ինստիտուտի կայացումը, թե պետական այրերը ինչպիսի առաջորդներ պետք է լինեն, որ պետք է լինել ազնիվ, ժողովրդին նվիրված, չգողանան և այլն: Դրա համար, կարծում եմ, սովորել է պետք, ժամանակ է անհրաժեշտ, և մենք՝ հայերս, պետք է շատ արագ սովորենք, որովհետև մենք ժամանակ չունենք: Ի՞նչ կարելի է անել. թերևս, հաջողված օրինակներ վերցնենք և նրանց փորձը ընդօրինակենք, օրինակ՝ նորվեգական կառավարության օրինակները. կարելի է հաջողված օրինակները վերցնել և առաջնորդվել դրանցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում