Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միջազգային կոալիցիան՝ Լիբիայի ընդդիմությանն օգնելու հարցում լրջագույն հակասությունների առաջ

«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ մարտի 29-ին Լոնդոնում Լիբիայի հարցով անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ավելի քան 40 երկրի և միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Թեպետ կոնֆերանսի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել «համակարգող խումբ», որը զբաղվելու է խնդրի քաղաքական կողմով, սակայն առաջ են եկել նաև մի շարք առանցքային հակասություններ, որոնք հիմնականում վերաբերել են Լիբիայի հետ համագործակցության ձևաչափերին:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաստիացրել է, որ լիբիական ընդդիմությունը կստանա ԱՄՆ աջակցությունը: Նա ասել է, որ մարտի 29-ին Լոնդոնում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց փոխանցել է, որ Լիբիայի ժողովրդի օրինական պահանջներն աջակցություն կստանան Վաշինգտոնի կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նա հատկապես շեշտել է այն փաստը, որ լիբիական ընդդիմությանը զենք մատակարարելը լիովին օրինական քայլ է, և այն ամենը, ինչ այս պահին անում է ընդդիմությունը, Սպիտակ տան կողմից դրական է գնահատվում: Սակայն, ըստ Քլինթոնի, ամերիկյան կողմը շարունակում է ուսումնասիրել Լիբիայի ընդդիմադիրներին:

Սրան ի հակառակ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալիսթեր Բերթը կասկած է հայտնել, որ Լիբիայի ընդդիմությանը զենք տրամադրելն օրինական է: Նա հիշեցրել է, որ արաբական այդ երկրի նկատմամբ գործում է զենքի մատակարաման պատժամիջոց. «Մենք ցանկանում ենք հավաստիացնել, որ այն, ինչ կապված է ներխուժման հետ, օրինական է: Հենց այդ պատճառով է, որ մենք խիստ հետևում ենք այն պայմաններին, որոնք շարադրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում»,- ասել է Բերթը: Միաժամանակ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը նշել է, որ հնարավոր է՝ լիբիացի ապստամբների մեջ լինեն միջազգային ահաբեկչական խմբերի, մասնավորապես` «Ալ-Քաիդայի» և լիբանանյան «Հիզբոլլահի» անդամներ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն իր հերթին ասել է, որ պատրաստ է քննարկել լիբիական ընդդիմությանը զինելու հարցը` հավելելով, որ Լիբիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: Middle East Magazine ամսագրի քաղաքական խմբագիր Ադել Դարվիշը գրել է, որ Եգիպտոսը կարող է օրինական ձևով զինել Լիբիայի ապստամբներին, որպեսզի լարվածություն չառաջանա լիբիա-եգիպտական սահմանի վրա:

Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Լոնդոնի կոնֆերանսին, հայտարարել են, որ լավ կլիներ, եթե Եվրոպան սկսեր զենք մատակարարել իրենց. «Մեր մարդիկ թեթև զինատեսակներ ունեն, սովորական մեքենաներ, ոչ մի լուրջ տեխնիկա»,- նշել է անցումային Ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Շամամը: Միաժամանակ նա ասել է, որ իրենք ցանկանում են ստանալ քաղաքական աջակցություն, սակայն եթե նաև զենք ստանան, դրանից չեն հրաժարվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում