Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Կառավարությունը որոշել է վերամշակել պոչամբարները․ բնապահպանները մտահոգված են

ՀՀ կառավարությունը մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել արդյունաբերությամբ զբաղվող մի քանի՝ «Քրոնիմետ Մայնինգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», VSEI ձեռնարկությունների խումբի և «ԱԼՅՈՏԻԳ» ընկերությունների հետ, որով նախատեսվում է իրականացնել պոչամբարների վերամշակման ծրագիր:

Հայտնի է, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում, այսինքն՝ պոչամբարներում ևս առկա են օգտակար հանածոներ, որոնք և այս ծրագրով նախատեսվում է վերամշակել:

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը, որը զբաղվելու է պոչամբարների վերամշակմամբ, արդեն իսկ կատարել և կատարելու է շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ նշված տեխնոլոգիայի մշակման համար և պատրաստակամ է շարունակել ու խորացնել այդ ծրագիրը` Հայաստանում կառուցելով պոչամբարներում կուտակված ապարների վերամշակման գործարան:

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ կառավարության այս որոշումը, իհարկե, իրենց ուրախացնում է, քանի որ իրենք են տարիներ շարունակ բարձրաձայնել, որ պոչամբարները պարունակում են որոշակի հանածոներ, որոնք ևս կարելի է մշակել, սակայն իրենց ձայնը լսելի չէր: Միևնույն ժամանակ, բնապահպանի խոսքով, այս ծրագիրն իր հերթին որոշակի վտանգներ է պարունակում: «Այսինքն՝ հնարավոր է, որ պոչամբարը շահագործող ընկերությունը կորզի պոչամբարից օգտակար այդ նյութերը, ստանա մեծ շահույթ, բայց պետությունը ոչինչ չստանա դրանից: Բայցի դրանից՝ ռեկուլտիվացիայի խնդիր կա նաև, որը ևս պարզ չէ, թե ինչպես է լուծվելու: Այսինքն՝ պարզ չէ, թե պոչամբարից հանածոները հանելուց հետո ինչ խնդիրներ կարող են ծագել այնտեղ: Շատ հնարավոր է, որ պոչամբարից նյութերը հանելուց հետո այդպես թողնեն տարածքն ու հեռանան: Մինչդեռ հանածոները կորզելուց հետո պետք է շահագործողի վրա պարտավարություն դնել՝ պոչամբարը ենթարկել ռեկուլտիվացիայի»,- ասաց տիկին Ադամյանը՝ նկատելով, որ այս ամենից հետևում է, որ ամեն ինչ արվում է հգուտ մասնավոր բիզնեսի: «Մենք չենք մտածում, թե դրանից հետո, նման ծրագրերից հետ բնապահպանական ինչ խնդիրներ կլուծվեն, պետությունը ինչ կշահի դրանից, որքան գումար մուտք կլինի պետական բյուջե, այլ ամեն ինչ արվում է բիզնեսի, մասնավորի օգուտի համար, ինչը խայտառակություն է»:

Ուշագրավ է, որ այս ծրագրով նախատեսվում է, որ ներդրումներ կատարած ընկերությունը պետք է դառնա Ողջիի և Փուխրուտի կոնսերվացված, իսկ կոնսերվացումից հետո` նաև Արծվանիկի արտադրական լցակույտերի՝ պոչամբարների սեփականատեր:

Մեկ այլ բնապահպանի՝ Գրետա Գաբրիելյանի խոսքով, պոչամբարների վերամշակման ծրագիրը ողջունելի է, միտքը շատ լավն է, քանի որ պոչամբարի վերամշակումից հետո այն արդեն իրականում կդառնա պոչանք և կհարկվի, մինչդեռ նախկինում այն չէր հարկվում, և երկիրը հսկայական գումարներ էր կորցնում: Բայց այն, որ թեկուզ վերը թվարկված պոչամբարները մշակելուց հետո պետք է դառնան շահագործող ընկերության սեփականությունը, ամենամեծ խնդիրն է, քանի որ ընդերքն ազգային հարստություն է, պետությունը մասնաբաժին ունի, և այդ գումարները պետք է բյուջե գնան, ոչ թե մասնավորի գրպանը:

«Ընդերքն ազգային հարստություն է, և մասնավորը լիցենզիան ստանում է ժամանակավոր օգտագործման համար, իսկ դրա արգասիքն է: Այսինքն՝ պոչամբարը, իր հերթին, ազգային հարստություն է, ինչպե՞ս է հնարավոր դրանից հետո այն դարձնել մասնավորի սեփականությունը: Սա շատ անհասկանալի և վիճարկելի հարց է»,- իր մտահոգությունները հայտնեց Գրետա Գաբրիելյանը:

Եվ հետո, բնապահպանի խոսքով, շատ կասկածելի է, թե պոչամբարներն ամբողջությամբ կմշակվեն, ու հանածոները կհանվեն: «Եթե ամբողջությամբ հանվեն, ապա վիճակն անհամեմատ ավելի լավ կլինի: Բայց վստահ եմ, որ ամեն մեկին ինչ-որ պետք է՝ կհանեն, մնացածը կմնա նույնությամբ, և ոչ մի բնապահպանական և այլ հարց չի լուծվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում