Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Օբամա. Լիբիական սցենար Սիրիայում հնարավոր չէ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է մերձավորարևելյան վերջին զարգացումներին, հատկապես Լիբիային և Սիրիային: Օբաման ասել է, թե ինքը չի կարող պատկերացնել, որ այն հանգամանքները, որոնք ստիպեցին կոալիցիային ռազմական գործողություններ սկսել Լիբիայում, կարող են մեկ այլ տեղ կրկնվել: Միաժամանակ շեշտել է, որ Լիբիայի իրադարձությունները պետք է դաս լինեն Մերձավոր Արևելքի երկրների կառավարությունների համար, որոնք պետք է հարգեն քաղաքացիների հիմնական ազատությունները:

Նա նշել է, որ «Լիբիայի օրինակը յուրահատուկ է», և Սիրիա նմանատիպ ներխուժման մասին խոսք լինել չի կարող: Ըստ ԱՄՆ նախագահի` Քադաֆին սկսեց սպանել սեփական ժողովրդին, ինչը դատապարտվեց միջազգային հանրության կողմից, իսկ գործելու մանդատը տրվեց նաև արաբական երկրների կողմից:

Լիբիայի հարցով Լոնդոնում կայացած կոնֆերանսի ժամանակ Սիրիայի հարցին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը սուր քննադատության է ենթարկել Սիրիայի կառավարության գործողությունները` անթույլատրելի համարելով ցուցարարների դեմ զինվորականներին օգտագործելու նրանց որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Քլինթոնի հայտարարության ոգով հանդես է եկել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, որը կոչ է արել Սիրիայի կառավարությանը բանակցություններ և երկխոսություն սկսել սեփական ժողովրդի հետ: Թեպետ Ժյուպեն քննադատել է խաղաղ բնակչության դեմ բռնություններ կիրառելը, սակայն հավելել է, որ պատժամիջոցների մասին դեռ խոսք չի գնում:

Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայում սկսվել են բախումներ հակակառավարական ուժերի և իրավապահների միջև, որի հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 60-120 մարդ: Մարտի 29-ին Սիրիայի կառավարությունը հրաժարական է տվել, իսկ այսօր սպասվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կներկայացնի կառավարության նոր կազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում