Thursday, 18 04 2024
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտերմությունը Արթուր Անդրեասյանի վրա արժեցել է $120 հազար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:

41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա մշտապես գանգատվում է առողջական վիճակի վատացումից, շատ նիստեր հետաձգվում են ամբաստանյալի վատառողջության, ուժեղ գլխացավերի պատճառով:

Դատարանն այս դատական նիստի սկզբում հարցաքննեց միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչ, փորձագետ Գագիկ Հարությունյանին՝ ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացության կապակցությամբ:
Ամբաստանյալի գլխուղեղում, ըստ ավելի վաղ կատարված բժշկական հետազոտության արդյունքների, կա կիստա, որի չափերը ժամանակի ընթացքում մեծացել են:

Միջգերատեսչական հանձնաժողովը Արթուր Անդրեասյանին ենթարկել է միայն արտաքին զննման, մասնավորապես՝ կիստայի չափերը պարզելու համար համակարգչային և այլ հետազոտություններ չեն կատարվել:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ տվյալ դեպքում հանձնաժողովի համար հիվանդության ծանրությունը որոշելու առումով կիստայի չափերը կարևոր չեն եղել, դրանք կարևոր են բուժական տեսակետից:

Փորձաքննվողին զննել է մասնագետ նյարդաբանը: Եթե Անդրեասյանի մոտ լինեին ակնհայտ արտահայտված արտաքին նշաններ՝ ոտքերի կամ ձեռքերի թուլացում, անշարժացում, հանձնաժողովը նոր կխորանար ու հատուկ հետազոտություններ կանցկացներ:

Արտաքին զննությամբ փորձաքննվողի ուղեղի գործունեության ակնհայտ խանգարումներ չարձանագրելով՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ ամբաստանյալն իր առողջական վիճակով կարող է գտնվել ՔԿՀ-ում, նրա հիվանդությունը չի կարող առաջացնել հոգեկան հիվանդություն կամ մահ: Իհարկե, ինչպես ցանկացած հիվանդություն, Անդրեասյանի հիվանդությունը նույնպես կարող է խորանալ, բարդություններ առաջացնել, սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դա երբ տեղի կունենա: «Սովորական գրիպը, ինչ-որ անշառ թվացող հիվանդություն ևս կարող են բերել անկանխատեսելի ծանր հետևանքների: Մենք հիվանդի՝ տվյալ պահին առկա վիճակն ենք գնահատել, այն, որ սրացում չկա… Մեր մեթոդիկան մեր գիտելիքներն են… Աստված մի արասցե, կիստան կարող է մեծանալ այնքան, որ գլխուղեղի ինչ-որ կենտրոններ ճնշվեն, ոտքի, ձեռքի թուլացում լինի, դա կհամարվի ծանր վիճակ… Բայց ներկա պահին Անդրեասյանի մոտ բարվոք, թեթև վիճակ է, եթե անգամ կիստան մեծացել է, բացասական հետևանքներ դեռ չեն առաջացել… Մեր կողմից ֆիքսվել են զգացողության խանգարումներ, բայց շարժողական խանգարումներ չկան… Նման խանգարումներ ձևացնելը հնարավոր չէ…»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Փորձագետի հարցաքննությունից հետո ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի ամբաստանյալը ենթարկվի ավելի մանրազնին հետազոտությունների և տրվի ավելի ստույգ եզրակացություն նրա առողջական վիճակի վերաբերյալ:

Լսելով կողմերին՝ դատարանը մերժեց միջնորդությունը՝ արձանագրելով, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից և փորձագետի հարցաքննությունից պարզ է՝ ամբաստանյալի գլխուղեղում առկա կիստայի չափերի մեծացումը չի հանգեցրել նրա առողջական վիճակի այնպիսի վատացման, որ նա կալանքի տակ չկարողանա պահվել:

Ամբաստանյալը ամբողջ նիստի ընթացքում գլուխը բռնած էր, աչքերը՝ փակ: Դատարանի որոշմանը ամբաստանյալի մայրն արձագանքեց. «Որպես մայր՝ ինձ սպանեք»: Նախագահողը նրա դեմ սանկցիա կիրառեց և հեռացրեց դահլիճից:

Ամբաստանյալի մայրը հերթական բողոքն է գրել գլխավոր դատախազին. «Համոզված լինելով, որ որդիս ծանր հիվանդ է, ամեն գնով շարունակում եք տանջել, որը համարվում է անմարդկային վերաբերմունք և կանխամտածված խոշտանգում…»:

Ընդմիջումից հետո դատարանը հարցաքննեց տուժող Երվանդ Ն.-ին, ով ներկայումս «ՎՏԲ» բանկում է աշխատում, իսկ ավելի վաղ «Յունիբանկում» է պատասխանատու աշխատող եղել:

Տուժողը ամբաստանյալին ճանաչել է 2011 թվականի ապրիլից, երբ Արթուր Անդրեասյանը դիմել էր «Յունիբանկ»՝ հիփոթեքային վարկ ստանալու, Բաղրամյան պողոտայում անշարժ գույք գնելու համար:

Նա պահանջել է 170 հազար դոլար:

Բանկն ուսումնասիրել է Անդրեասյանի վարկային պատմությունը, ստուգվել ու պարզվել է, որ նա, իրոք, հանդիսանում է «Մոսկվիչկա» սուպերմարկետներում գործող տարադրամի փոխանակման կետերի տնօրենը, Ներսես Նազարյանը նրա կնքահայրն է, այսինքն՝ առկա է քավոր-սանիկային հարաբերություն ազդեցիկ ընտանիքի հետ, ինչը խիստ կարևոր հանգամանք է մեր իրականության մեջ:

Անդրեասյանը բանկ է ներկայացրել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գործող տարադրամի փոխանակման կետերի հաշվետվությունները, Կասյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի հաշվետվությունները: Բանկը հավանության է արժանացել Անդրեասյանի դիմումը, և նրան տրամադրվել է 130 հազար դոլար վարկ:

Մեկ տարի անց Անդրեասյանը դիմել է «Յունիբանկ»՝ սպառողական վարկ ստանալու դիմումով: Այդ ընթացքում նա իրեն դրսևորել էր որպես բարխիղճ վարկառու, նախկին վարկը ժամկետից շուտ ամբողջովին մարել է, և բանկը գրավի դիմաց Գայի պողոտայում երեք գույք՝ բնակարաններ ձեռք բերելու համար նրան տրամադրել է 40 հազար դոլար վարկ:

Տուժողը հայտնեց, որ գործ ունենալով Արթուր Անդրեասյանի հետ՝ որպես բարեխիղճ վարկառուի, համոզվելով, որ նրա բիզնեսը լավ ընթացքի մեջ է, իր սեփական միջոցներից 2012 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր նրան է տրամադրել 120 հազար դոլար՝ 1,6 % ամսական տոկոսադրույքով:

Սկզբնական շրջանում Անդրեասյանը պարտաճանաչ կերպով վճարել է տոկոսագումարները: Տուժողն ընդհանուր առմամբ ստացել է 11 հազար 900 դոլար:

Սակայն 2013 թվականի մարտից Անդրեասյանը խնդիրներ է ունեցել, տուժողն իմացել է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ կան շատ տուժողներ, գործը սկսել է քննել ՀՔԾ-ն:

Տուժողն ասաց, որ իր սեփական գումարները Անդրեասյանին տրամադրելուց առաջ անձամբ մոնիթորինգ է կատարել, հարցումներ է արել «Մոսկվիչկա» սուպերմարկետների տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի աշխատողներին: Բոլորն ասել են, որ ենթարկվում են Արթուրին, նա է իրենց տնօրենը:

Իր գումարները տուժողը տրամադրել էԱնդրեասյանին՝ փոխշահավետ գործունեության համար՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ Արթուր Անդրեասյանի թիկունքին Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ու նրա որդին են՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատերը:

Տուժողն ասաց, թե իր պատկերացմամբ՝ Նազարյաններն իրենց պատկանող սուպերմարկետներում տարածք են տրամադրել իրենց սանիկ Արթուրին ու հնարավորություն են տվել, որ աշխատեցնի դրանք ու եկամուտ ունենա:

Երբ Անդրեասյանը խնդիրների մեջ է ընկել, ասել է, թե նոր ձեռք բերած ավազահանքի պատճառով տոկոսների տակ է ընկել, «հաշվարկներս սխալ են դուրս եկել»՝ այդպես է բացատրել:

Անդրեասյանը վարել է թանկարժեք մեքենա՝«Միցուբիշի Պաջեռո», տուժողը գիտեր, որ մեքենան ևս նա վարկով է գնել: Բայց այդ վարկը նույնպես պարտաճանաչ մարել է: Նա տուժողին ասել է, թե ցանկանում է էլ ավելի թանկ մեքենա ունենալ՝ «Ռենջ Ռովեր», ուզում է իր բնակարանը վաճառել ու սեփական տուն գնել:

Բայց երբ հետագայում տուժողը համադրել է Անդրեասյանի ասածներն ու ժամկետները, հասկացել է, որ նման ցանկություններ հայտնելով՝ նա ցանկացել է իր վրա տպավորություն գործել, իբր՝ գործերը լավ են գնում:

Տուժողը նշեց, որ քննիչը սխալ է արձանագրել՝ իբր ինքն իմացել է, թե Արթուր Անդրեասյանը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական գրասենյակում: Ընդհակառակը, նա աշխատեցրել է «Եվրոֆուտբոլ» գրասենյակը, բայց ասել է, թե միայն խաղադրույքներ է ընդունում, ինքը խաղադրույքներ չի կատարում:

«Վստահ եմ, որ իմ գումարները մինչև հիմա պտտվում են «Մոսկվիչկա» սուպերմարկետում»,- ասաց տուժողը՝ ընդգծելով, որ ինքը բողոքարկել է այն որոշումը, որով նախաքննական մարմինը ամրագրել է, թե «Մոսկվիչկա» սուպերմարկետը կապ չունի այս գործի հետ: Իր բողոքը մերժվել է: Բայց մի՞թե առանց սեփականատիրոջ սուպերմարկետների ցանցը ֆիսկալ հաշվետվություններ կներկայացներ բանկ՝ իր տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, որ Արթուր Անդրեասյանը կարողանար այդ փոխանակման կետերից մեծ գումարներ յուրացնել, դրանցով խաղադրույքներ կատարել»,- ասաց տուժողը:

Արթուր Անդրեասյանը տուժողին ասել է, որ ինքը խնդիրներ ունի, մեծ պարտք է վերցրել, Բաբակեխյանները այդ պարտքերի դիմաց խլել են իր գույքը, բայց նաև հուսադրել է, թե իր քավորը՝ Ներսես Նազարյանը, թույլ չի տա, որ իր խնդիրները խորանան:

Տուժողն ասաց՝ քանի որ քավոր-սանիկ հարաբերությունները փաստաթղթային հիմնավորում չեն ունենում, ինքը հավատացել է Արթուր Անդրեասյանի խոսքին, որ Ներսես Նազարյանը նրա քավորն է: Արթուրն ասել է՝ «Մոսկվիչկայի» ինչքան նոր մասնաճյուղ բացվի, դրանց բոլորի տարադրամի փոխանակման կետերը իմն են լինելու:

Տարադրամի փոխանակման երեք կետերի ամսական եկամուտը եղել է 9 միլիոն դրամ՝ ըստ փաստաթղթերի: Տուժողի համոզմամբ՝ դա եղել է Նազարյանի եկամուտը:

Ըստ տուժողի՝ 2012 թվականի կեսից Արթուր Անդրեասյանն արդեն իմացել է, որ վերցրած գումարները չի վերադարձնելու:

Տուժողը պնդեց, թե Արթուր Անդրեասյանից պահանջում է 120 հազար դոլար՝ որպես հանցագործությամբ իրեն պատճառված գույքային վնասի հատուցում:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը: Տուժողներից մեկի նկատմամբ դատարանը կայացրեց բերման ենթարկելու որոշում, որովհետև նա համառորեն չի ներկայանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում