Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

«Պետք է քաղաքական լայն քննարկումների և համաձայնությունների փուլով անցնենք». Սամվել Նիկոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը

Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հայացակարգի մասին իր կարծիք հայտնելն ինչո՞ւ տեղափոխեց եկող տարվա փետրվար-մարտ ամիսներ:

– Բազմիցս ասվել է, որ մինչև այժմ դա գտնվում է սահմանադրական իրավունքի մասնագետների՝ նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի գործողությունների տիրույթում, որի ավարտից հետո միայն սկսվում են քաղաքական քննարկումների և հայեցակարգից արդեն շատ ավելի կոնկրետ՝ նախագծի ստեղծման փուլերը: Ընդամենը հայտարարվել է, որ առաջին փուլն ավարտված է, և սկսվում է երկրորդ փուլը: Երկրորդ փուլը, այսինքն՝ քաղաքական քննարկումների համար որևէ ժամկետ սահմանված չէ: Իսկ դա բավականին տարողունակ խնդիր է, պետք է փորձել բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնեցնել, քննարկել, թե ինչպիսին են տեսնում մեր երկրի Սահմանադրությունն ապագայում, բավականին ժամանակատար խնդիր է, և կարծում եմ, որ այդ ժամկետը կարող է բավարար չլինի:

 – Այդ հայեցակարգի մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ է քաղաքական կոնսոլիդացիա: Բայց տվյալ դեպքում ոչ իշխանական ուժերը դեմ են այդ փոփոխություններին, և հայտնի չէ, թե գոնե Դաշնակցություն կուսակցությունը կպաշտպանի՞ իշխանությունների նախաձեռնած այդ փոփոխությունները: Նման պայմաններում իշխանությունները կգնան սահմանադրական փոփոխություններին:

– Բնական է, որ խոսքը դեռ հայեցակարգին է վերաբերում: Իսկ հայեցակարգից մինչև նախագիծ դեռ ճանապարհ կա անցնելու: Եվ այս փուլում քան դեռ մանրամասներ հստակեցված չեն, լայն կոնսոլիդացիայի մասին խոսելը անհնար է: Այո, մենք գտնում ենք, որ կա հանրային կոնսոլիդացիայի անհրաժեշտություն, վերջիվերջո, հանրությունը պետք է քվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին: Այդ պատճառով էլ մենք գտնում ենք, որ պետք է քաղաքական լայն քննարկումների և համաձայնությունների փուլով անցնենք: Եվ այդ ժամկետն անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերի՝ լինի դա խորհրդարանական կամ ոչ խորհրդարանական, հասարակական կազմակերպությունների և հասարակության հետ քննարկում անցկացնել, որ կարողանանք նախագիծը ներկայացնել: Ընդդիմության պահանջը որևէ ձևով չի կարող անդրադառնալ այդ ժամկետների վրա: Այդ ժամկետներն անհրաժեշտ են բոլորի հետ քննարկում անցկացնելու համար:

– Այսինքն՝ պետք է քննարկեք այն քաղաքական ուժերի հետ, որոնք դե՞մ են այդ փոփոխություններին:

 – Սահմանադրական փոփոխություններին դեմ լինել՝ չիմանալով ինչի մասին է խոսքը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Միգուցե, նրանք այդ փոփոխություններում այնպիսի առաջարկներ են անում, որոնք իրենց պատկերացումների մեջ են: Ինչո՞ւ չքննարկել բոլորի հետ, եթե նույնիսկ մինչև այժմ ունեն մերժողական վերաբերմունք։

– Բայց այդ ուժերը դեմ են ոչ թե որոշակի սկզբունքներին, այլ դեմ են ընդհանրապես փոփոխություններին, քանի որ կարծում են, թե այդպիսով Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը ցանկանում են վերարտադրվել:

– Բայց բոլորին բազմիցս պատասխան է տրվել, թե ինչն է խանգարում այս Սահմանադրությամբ իրականացնել այդ վերարտադրությունը: Աշխարհում կա՞ մի ուժ, որը չի ցանկանում վերարտադրվել: Իսկ իրենք՝ ընդդիմադիր ուժերն ինչո՞ւ են պատրաստվում ընտրություններին, ինչո՞ւ են հայտարարում արտահերթ ընտրությունների մասին, ինչո՞ւ են քարոզչությամբ զբաղվում և այդ ուղղությամբ մեծ գումարներ ծախսում: Աշխարհում բոլոր քաղաքական ուժերն էլ ցանկանում են ընտրությունների միջոցով գալ իշխանության կամ պահել իրենց իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում