Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լոնդոնում ստեղծվել է Լիբիայի հարցով համակարգող խումբ` «ճգնաժամային շտաբ»

Մարտի 29-ին Լոնդոնում տեղի է ունեցել Լիբիայի հարցով կոնֆերանս, որին մասնակցել են ավելի քան 4 տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ձեռնպահ էին մնացել ՄԱԿ-ի Լիբիայի հարցով 1973 բանաձևի ընդունման ժամանակ, կոնֆերանսին չէին հրավիրել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կոնֆերանսի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել համակարգող խումս, որի իրավասությունների մեջ է մտնում Լիբիայի հարցով քաղաքական որոշումների կայացումը. «Կոնֆերանսի մասնակիցները համաձայնել են ստեղծել Լիբիայի հարցով համակարգող խումբ: Այդ խումբը պետք է քաղաքական քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի, Աֆրիկյան միության, Արաբական երկրների լիգայի, «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության և Եվրամիության հետ, որպեսզի աջակցի Լիբիային, հարթակ ստեղծի Լիբիայում միջազգային ուժերի գործողությունները համակարգելու համար»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, դեռ պարզ չէ, թե ինչպես է գործելու այս «ճգնաժամային շտաբը» և ինչ լիազորություններ է ունենալու:

Խմբի առաջին նիստը որոշված է անցկացնել Քաթարում: Կոնֆերանսի մասնակիցները նաև որոշել են շարունակել ռազմական գործողությունները այնքան, քանի դեռ չեն կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջները: Մասնակիցները հանդիպման ավարտին կոչ են արել Լիբիայի առաջնորդին հրաժարվել իշխանությունից և լքել երկիրը. «Մենք կոչ ենք անում Քադաֆիին ու նրա կողմնակիցներին լքել (երկիրը.– 1in.am) և հետագայում արյունահեղություն չհրահրել: Ես կարծում եմ, որ սա մոտ ապագայի համար միակ հնարավոր որոշումն է: Այս հույսը, որը մենք հիմա տալիս ենք, երկու օրից կարող է վերանալ բանակցությունների սեղանից»,- ասել է Քաթարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Համադ բեն Ջասեն Ալ-Թանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում