Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Սերժ Սարգսյանը շարում է ՀՔԾ-ն

Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հատուկ քննչական ծառայությանը հատկացված նոր շենք և ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ըստ էության դրական և խրախուսական գնահատական տվել՝ ըստ որում, շեշտելով, որ ոչ բոլոր գերատեսչություններին է ինքը նման գնահատականներ տալիս:

Սա ըստ էության կարելի է որակել որպես Հատուկ քննչական ծառայությանը տրված քարտ-բլանշ, միևնույն ժամանակ նաև ինչ-որ առումով նախազգուշացում պետական կառավարման մյուս բոլոր գերատեսչություններին՝ այն իմաստով, որ ՀՔԾ-ն զբաղվում է պետական պաշտոնյաների կատարած օրինախախտումներով և հանցագործություններով: Այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է պետական կառավարման համակարգը պահել վերահսկողության տակ, համակարգի սեգմենտներին ցույց տալ, որ «ինքնագործունեությունը» կարժանանա Հատուկ քննչական ծառայության ուշադրությանը:

Որևէ կասկած լինել չի կարող, որ հարկ եղած դեպքում ՀՔԾ-ն ցանկացած պետական գերատեսչության, ցանկացած պաշտոնյայի մասով կգտնի անհրաժեշտ հիմքերը՝ հարուցելու քրեական գործեր: Եթե ոչ մի բան էլ չնշենք, միայն Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները բավարար են, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը գործի անցնի ցանկացած ոլորտում, ցանկացած պաշտոնյայի դեմ: Եվ այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի այցն ու հայտարարությունները անկասկած ուղղված են կառավարման համակարգը ձգելուն:

Թե ինչու է Սերժ Սարգսյանը նման անհրաժեշտություն զգացել՝ երևի դժվար չէ գլխի ընկնել: Սրանում կա երկու պատճառ. մի կողմից՝ սրվում են ներհամակարգային հակադրություններն ու մրցակցությունը, ինչը արտահայտվում է ոչ իշխանական ուժերի գործողությունների որոշակի ինտենսիվացմամբ, մյուս կողմից՝ Հայաստանը հայտնվում է ավելի ու ավելի բարդ տնտեսական իրավիճակում, նաև՝ պայմանավորված Ռուսաստանի իրավիճակի հետ: Այս երկու խնդիրները իրար հետ փոխկապակցված են և չեն բացառվում այս փոխկապակցվածության ընթացքում առանձին պետական գերատեսչական օղակներում որոշակի սաբոտաժի դեպքերը, ինչը, բնականաբար, ծանր հարված կլինի Սերժ Սարգսյանի դիրքերին:

ՀՔԾ-ին տրված գնահատականները, որոնք, ըստ էության, ինչ-որ առումով կարող են նաև ՀՔԾ-ն մարտական պատրաստության բերելու հրաման դիտվել, ակնհայտորեն նպատակ ունեն նախազգուշացնել պետական կառավարման համակարգին և կանխարգելել հնարավոր սաբոտաժները կամ ցույց տալ, որ դրանք կկանխարգելվեն շատ խիստ և օպերատիվ:

Այս խնդիրը Սերժ Սարգսյանի համար առավել հրատապ է նաև մեկ այլ առումով: Նա պատրաստվում է փետրվար-մարտին իր կարծիքը, վերջնական որոշումը հայտնել Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի կապակցությամբ, այսինքն՝ կա՛մ կանաչ ճանապարհ տալ փոփոխությունների գործընթացին, կա՛մ չեղյալ հայտարարել դա: Սերժ Սարգսյանի որոշումը կախված կլինի նաև նրանից, թե ինչքանով նա վստահ կլինի պետական կառավարման համակարգի վերահսկելիության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում