Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՄԻ պաշտպանի գրասենյակը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի հետ կապված վարույթ է հարուցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

– Պարոն Անդրեասյան, Դուք` որպես ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամ և որպես ՄԻ պաշտպան, այդ մրցույթի ժամանակ խախտումներ նկատե՞լ եք:

– Որպես հանձնաժողովի անդամ ծանոթ եմ խնդիրներին, որոնց վերաբերյալ հանձնաժողովը նաև իմ մասնակցությամբ տվել է իր պատասխանը: Հետևաբար կարծում եմ, որ հանձնաժողովի անունից առանձին մեկնաբանելը կոռեկտ չէ: Ինչ վերաբերում է իմ՝ որպես ՄԻ պաշտպանի կարծիքին, ապա հանձնաժողովում քննարկված բոլոր խնդիրների վերաբերյալ ես նաև առանձին դիմումներ եմ ստացել: Մարդիկ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դիմել են թե հանձնաժողովին, և թե ՄԻ պաշտպանին: Հիմա ինձ մոտ վարույթ է հարուցված, և այն դեռ ավարտված չէ: Դա նշանակում է, որ պետք է սպասել պետական մարմնի՝ տվյալ դեպքում Արդարադատության նախարարության պատասխաններին: Այդ հարցադրումներին մենք կպատասխանենք, և միայն դրանից հետո ես կկարողանամ հրապարակել:

– Ինչի՞ մասին է վարույթ հարուցված:

– Բարձրաձայնված նույն խնդիրների վերաբերյալ ստացել եմ առանձին դիմումներ, դրանք սովորական դիմումներ են ինչպես հարյուրավորները, որ ես ստանում եմ: Եվ այդ դիմումները մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք, ստանում ենք պետական մարմնի դիրքորոշումը, և կլինի ՄԻ պաշտպանի պատասխանն ըստ այդ դիմումների:

– Իսկ, Ձեր կարծիքով, օրինակա՞ն քայլ էր, որ հարցազրույցի ավարտից հետո՝ երեկոյան մոտ ժամը 24-ին հանձնաժողովը երկու թեկնածուներին՝ Նորա Կարապետյանին և Արայիկ Մելքումյանին բացատրություններ տալու նպատակով հրավիրեց Վճռաբեկ դատարան:

– Ես արդեն պատասխանեցի, որ այդ գործողություններն արվել են հանձնաժողովի որոշումներով: Այդ հանձնաժողովի մաս եմ կազմել ես, և հանձնաժողովի գործողությունների ու որոշումների վերաբերյալ առանձին մեկնաբանություն տալը համարում եմ ոչ կոռեկտ հանձնաժողովի անդամի տեսանկյունից: Իսկ որպես ՄԻ պաշտպան՝ իմ դիմումներով կլինի որոշում, և այդ դիմումները ես կտամ դիմումատուին: Եվ եթե նրանք ցանկություն ունենան, նաև կհրապարակվեն: Երբ կա որոշակի էթիկայի խախտում, առանց կոնկրետացնելու ես երբեք ուղիղ չեմ մեկնաբանում, մեկնաբանում եմ ընդհանուր առմամբ: Ցանկացած բան համարվում է հակաօրինական, եթե դրանք արվել են ինչ-որ մեկի կամքին հակառակ: Եվ եթե խոսքը գնում է ինչ-որ դիմումատուների, մրցույթի մասնակիցների մասին, որոնց իրավունքների համար հիմա դուք անհանգստանում եք, պետք է լինի բողոք, որ դժգոհ են եղել այս կամ այն ժամին մասնակցելու համար: Նման բողոքի մասին ես ծանոթ չեմ:

– Իսկ Ձեզ համար զարմանալի չէ՞, որ այդ թեկնածուներին հրավիրում են ինչ-որ բացատրություն տալու, բայց արդյունքում նրանք հրաժարվում են գնահատվելու փուլից:

– Ես զերծ եմ մնում մեկնաբանել մի գործողություն, երբ դա արվել է առանց բռնության, արվել է սեփական կամքով, կամ նույնիսկ եթե կան որոշակի կասկածներ, բայց մարդն ինքը դրա մասին չի բողոքում:

– Միգուցե նրանց նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել:

– Հարցրեք հանձնաժողովի ցանկացած հայտատուի` իրենց ճնշել են, թե ոչ: Ես կարող եմ միանշանակ ասել՝ ես ոչ մի ճնշման գործընթացի չեմ մասնակցել:

– Կամ միգուցե ինչպես նրանց դիմելն էր փոխհամաձայնեցված, այնպես էլ հրաժարվելը: Չէ՞ որ կարծիք կա, թե մրցույթի մասնակիցների մի մասը դիմել են կամ նրանց հորդորել են դիմել պարզապես թեժ մրցակցություն ապահովելու համար:

– Ես նորից եմ ասում, մարդկանց իրավունքն է գործել առանձին, նույնիսկ եթե դա ձեզ տարակուսելի կթվա: Եթե կասկածներ ունեք որպես հանրության ներկայացուցիչ, թե ինչ պայմաններում է եղել այդ որոշումը, դիմեք այդ մարդուն: Իսկ մեր դեպքում ես կարող եմ ասել՝ ՄԻ պաշտպանը, ինչպես այն հանձնաժողովը, որի անդամը եղել եմ ես, և որը բաղկացած է պետական շատ լուրջ մարմինների ներկայացուցիչներից, գոնե իմ ներկայությամբ որևէ մեկի նկատմամբ ճնշում, բռնություն կամ որևէ բացասական երևույթ տեղի չի ունեցել: Հակառակ դեպքում ես կբարձրաձայնեի և չէի սպասի, որ դուք ինձ հարցեր տաք:

– «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության հայտարարության համաձայն` մրցույթի որոշ մասնակիցների դիմումները Արդարադատության նախարարության աշխատակազմ խախտումներով՝ սահմանված ժամկետից ուշ են մուտքագրվել: Դուք ուսումնասիրե՞լ եք այդ խնդիրները:

– Հանձնաժողովն ուսումնասիրել է այդ բոլոր խնդիրները, և հանձնաժողովը՝ որպես կոլեգիալ մարմին, նաև այդ խնդրին տվել է վերջնական որոշում: Ես էլ որպես ՄԻ պաշտպան, ստացել եմ մի քանի հարցադրումներ, որոնց մեջ կա նաև փաստաթղթերի հետ կապված խնդիրը: Նորից պետք է կրկնեմ իմ պատասխանը, որ ինչ վերաբերում է հանձնաժողովին, իմ կարծիքն այնտեղ եմ հայտնել, և դրանից հետո այլևս պետք է լռել: Ինչ-որ հանձնաժողովն ասել է` դա է կարգը: Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ որպես օմբուդսմենի, դա կլինի իմ պատասխանը վարույթի ավարտից հետո:

– Իսկ այդ վարույթի դեպքում կայացված որոշումն ավելի շատ նման է լինելու հանձնաժողովի՞ կարծիքին, թե՞ տարբերվելու է:

– ՄԻ պաշտպանի որոշումները նույնիսկ անձամբ Կ. Անդրեասյանի որոշումները չեն, որովհետև աշխատակազմ և մասնագետներ գոյություն ունեն: Ու այսօր ես չեմ կարող կանխորոշել, թե ինչ է լինելու այդ որոշման մեջ: Մինչև չլինեն այդ մասնագետների գնահատականներն այդ երևույթների մասին, չի կարող լինել օմբուդսմենի վերջնական եզրակացություն: Հետևաբար ես չգիտեմ, թե ինչպիսին է լինելու օմբուդսմենի ինստիտուտի պատասխանը:

– Չե՞ք կարծում, որ այդ մրցույթում հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ վերաբերմունքն ավել գերակշիռ է եղել, քան թե օբյեկտիվ գնահատականը:

– Ես այս հարցի պատասխանը նույնիսկ համարում եմ էթիկայի կանոնների խախտում: Որպես հանձնաժողովի առանձին անդամ՝ ես հրաժարվում եմ որևէ կերպ մեկնաբանել հանձնաժողովի ընդհանուր որոշումները: Նույնիսկ եթե ես դրանցից մեկի կամ մի քանիսի հետ համաձայն չլինեի:

– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է օբյեկտիվ լինել մի հանձնաժողովի գնահատականը, եթե դրա բոլոր անդամները պետական պաշտոնյաներ են և կրում են իշխանությունների ազդեցությունը: Եվ նման պայմաններում հնարավո՞ր է ընտրել մի թեկնածու, ով չի լինի իշխանությունների ընտրյալը:

– Ես էլ եմ պետական պաշտոնյա, և ես կարողացել եմ այս հանձնաժողովում գործել հնարավորինս օբյեկտիվ: Թե ինչպես են գործել այլ անդամներ, ուղղակի էթիկայի խախտում կլինի իմ մեկնաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում