Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում կյանքը մեռնում է: Հմայակ Ալոյանի տունն է՝ Նալբանդյան ի տեսարժան վայրը: Պատերը շարած են քարից և ապակուց: Երբ գիշերով մեքենայի լույսը հանկարծ ընկնում է պատին, և խավարի միջից հարյուրավոր կայծեր են ծնվում: Անծանոթ մարդիկ հաճախ արգելակում են մեքենան այս տան մոտով անցնելիս: Վարպետ Համոն իր հրաշք տունն այնպես է սարքել, որ թոռների ու ծոռների ոտքը առհավետ կապի հարազատ հողին, որ նրանք ոկրքան էլ ցանկանան, երբեք չգնան այս կողմերից: