Այսօր Դորտմունդում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը 3 հաղթանակ տարավ և միայն եզրափակիչում զիջեց մրցակցին ու նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:
1/8 եզրափակիչում Մուրթազալիևը պարտության մատնեց իսպանացի Նավարո Մարտինեսին, քառորդ եզրափակիչում` բուլղարացի Կիրիլ Ստոյչևին, կիսաեզրափակիչում` Դավիթ Խուտսիշվիլիին, իսկ եզրափակիչում հայաստանցի ըմբիշը պարտություն կրեց ռուս Դենիս Ցարգուշից և բավարարվեց երկրորդ տեղով: