Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Անտեղյակ և առանց լիազորությունների նախարարությունը

Պարզվում է, որ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը, որի վրա դրված են Հայաստանում հենց կապի ապահովման գործառույթները, չի հետաքրքրվում այն հանգամանքով, որ երեկ ժամեր շարունակ Հայաստանի մեծ մասը զրկված էր ինտերնետ կապից:

Նախարարության հասարակության հետ կապերի բաժնից մեզ խորհուրդ տվեցին խոսել Կապի վարչության պետի տեղակալ Նելլի Թարխանյանի հետ, որն էլ իր հերթին նշեց, որ ավելի լավ է մեր հարցն ուղղենք հենց վարչության պետին: Վարչության պետ Գևորգ Բալոյանն էլ, ուշադրությամբ լսելով, մեր հարցը պատասխանեց. «Դուք ավելի լավ է զանգահարեք տեղեկատվական վարչություն»:

Երբ մենք նշեցինք, որ հենց տեղեկատվական վարչությունից են խորհուրդ տվել խոսել իր հետ, Բալոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, դա ինտերնետի հետ կապված է, և դրա մասին բոլոր հարցերը իրենց մոտ է գտնվում: Ես ուղղակի տեղյակ չեմ, եթե տեղյակ լինեի, մեծ սիրով կօգնեի»:

Ի վերջո հասարակության հետ կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ վթարը տեղի է ունեցել վրացական կողմում և պատճառները վրացական կողմը չի ներկայացրել, իսկ հայաստանյան մատակարարները ինտերնետ սպասարկում իրականացրել են պահուստային կապուղիների հաշվին. «Մենք հիմա գիտենք, որ Վրաստանն արդեն ամբողջովին վերականգնել է կապը»:

Ի դեպ, վրացական կողմի հետ նման խնդիրները կարգավորելու լիազորություն նախարարությունը չունի:

«Մենք նման լիազորություն չունենք, որովհետև ինտերնետ կապը մատակարարների տիրույթում է, մենք ընդամենը կարող ենք տեղեկանալ և Ձեզ տեղեկացնել, իսկ մանրամասն ուսումնասիրություն կատարելը իրենց լիազորությունն է»,- «Առաջին լրատվականին» տեղեկացրին Կապի և տրանսպորտի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում