Tuesday, 16 04 2024
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Կարկառուն ՀՀԿ-ականն ու երեք վարչապետները

Հիշո՞ւմ եք` Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ: Հիշո՞ւմ եք` ինչ ոգևորությամբ էր քննադատում կոռուպցիան, կաշառակերությունը, պետական բյուջեի միջոցները մսխելը:

«Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան:…Կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին ՀՀԿ-ինն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, և կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որևէ նշանակություն չպետք է ունենան»,- հանրապետականներին խրատում էր Սերժ Սարգսյանը:
Եվ ահա, այդ ելույթից որոշ ժամանակ անց պարզվեց, որ երկրի պետական բյուջեն անխնա թալանողներից մեկն էլ հենց իր կուսակից ընկերն է եղել, որի կատարած արարքների համար, փաստորեն, ՀՀԿ-ն ու նրա առաջնորդ Սերժ Սարգսյանն առնվազն քաղաքական պատասխանատվություն են կրում: Խոսքը կարկառուն ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի ղեկավարած Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում կատարված բացահայտումների մասին է: Ընդ որում` այստեղ ՎՊ ստուգումները դեռ չեն ավարտվել: Ու թեև Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից դեռ միայն 14-ում են ստուգումներ իրականացվել, բայց ի հայտ եկած փաստերն արդեն իսկ լուրջ եզրահանգումների տեղիք են տալիս: Եվ Աստված գիտի, թե ՎՊ ստուգումների վերջնական ավարտից հետո դեռ ինչ սենսացիոն բացահայտումներ են սպասվում:

Թերևս, սոցիալական ապահովության պետական ծառայությունում կատարված բացահայտումների մասին բազմիցս է խոսվել: Սակայն այս ողջ պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Սոցիալական ապահովության պետական ծառայությունը 5 տարի շարունակ ղեկավարել է ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը: Ընդ որում` երեք վարչապետների` Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարած տարիներին: Ասել է թե` այդ չարաշահումներն իրականացվել են հենց նրանց «քթի տակ»: Ու հիմա հարց է առաջանում` արդյո՞ք Վազգեն Խաչիկյանն իրեն այնքան անպատիժ է զգացել, որ չվախենալով բացահայտվելուց` գնացել է նման լայնամասշտաբ կեղծիքների: Թե՞ Վազգեն Խաչիկյանն իրեն համարել է այնքան ճարպիկ, որ մտածել է` կկարողանա «հարիֆացնել ու ֆռռացնել» բոլորին, այդ թվում` Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին: Թե՞ իշխանական վերնախավն, այնուամենայնիվ, լավ էլ տեղյակ է եղել Վազգեն Խաչիկյանի արարքներից, պարզապես չտեսնելու է տվել այդ ամենը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նախկինում Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ կասկածներ չեն եղել, այլապես այդ ամենը շուտ կբացահայտվեր: Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ ապշած է բյուջեի միջոցները հափշտակելու համար կիրառված մեթոդներից: «Զարմանալի փաստեր շատ կան, իհարկե: Որ հափշտակություն է կատարվել, դա այդքան չի զարմացրել, որքան այն ձևերը, մեթոդները, որ կիրառել են, երբ երիտասարդը երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցի անվան տակ արտոնավճարներ է ստացել կամ մահացած մարդկանց անունով թոշակ է դուրս գրվել»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, որ ինքն ապշած է նաև կատարված հափշտակությունների ծավալներից: Պարոն Պետրոսյանի խոսքերով, ՎՊ ստուգումների արդյունքների ավարտից հետո այդ գործերը պետք է ուղարկել իրավապահ մարմիններին: «Եվ ինձ թվում է` այդ գործը կքննի ՀՔԾ-ն»,- նշեց նա: Պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ կուսակցությունն էլ կուսակցական կարգապահության առումով կանդրադառնա այս թեմային:

«Պատժի հարցը կարելի է քննարկել, երբ ուսումնասիրություններն ավարտվեն: Իսկ ՀՀԿ սկզբնական մոտեցումը եղել է այն, որ Խաչիկյանն այլևս այդ պաշտոնում չի աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, սակայն, բացահայտված խախտումները չի կարելի վերագրել միայն Վազգեն Խաչիկյանին:

Երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, խոսելով իր կուսակից ընկերոջ ղեկավարած հիմնարկում կատարված բացահայտումներին, ասաց, թե իրավական հարթության մեջ իշխանությունների վերաբերմունքը կերևա ժամանակի ընթացքում: Իսկ թե արդյոք Վազգեն Խաչիկյանին կուսակցական պատիժ ևս կտան, պարոն Ավագյանը նշեց. «Այդ հարցը կուսակցության ղեկավարությունը կորոշի: Ես, անկեղծ ասած, այդ ոլորտով երբեք չեմ զբաղվել»:

Սերժ Սարգսյանը նաև խոստացել էր` կոռուպցիան, բյուջեն մսխելը պետք է պատժվի, և «կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որևէ նշանակություն չպետք է ունենան»: Փաստն այն է, որ Վազգեն Խաչիկյանն առայսօր ո՛չ ձերբակալվել է, ո՛չ էլ որևէ քրեական գործով անցնում է որպես կասկածյալ:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում