Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լեռնիկ Խաչատրյանի և մյուսների գործով դատավճիռը` ապրիլի 7-ին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 7-ին հավանաբար կհրապարակի կաշառակերության մեջ մեղադրվող Լեռնիկ Խաչատրյանի և Արմեն Պետրոսյանի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Կարապետ Զադայանի, Գարիկ Ղավալբաբունցի և Իրանի քաղաքացի Բագրատ-Մասիհի Ներսսյանի գործով դատավճիռը: Մինչդեռ պաշտպանական կողմն առաջադրված մեղադրանքները համարում է շինծու և ակնկալում արդարացման դատավճիռ:

Հիշեցնենք, որ ուսումնասիրելով ԱԱԾ-ից ստացված նյութերը` ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը 2009-ի հոկտեմբերին քրգործ էր հարուցել` «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228.000 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար խոշոր չափի և ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ 190.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադայանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ:

Ըստ մեղադրական եզրակացության` ԻԻՀ քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհի Ներսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ:

Ըստ մեղադրանքի` Հերոս Ներսսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձևակերպման և նրան կալանքից ազատելու նպատակով հայրը` Բագրատ-Մասիհի Ներսսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12,000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ:

Ավագ դատախազ Լ.Խաչատրյանը Բագրատ Ներսսյանին ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Հերոս Ներսսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է 228,000 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:

Իսկ Լեռնիկ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռևս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 190,000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոս Ներսսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հերոս Ներսսյանը 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրողը ամբաստանյալներից Լեռնիկ Խաչատրյանի համար պահանջել է 6 տարի, Արմեն Պետրոսյանի համար` 7, Գարիկ Ղավալբաբունցի և Բագրատ Ներսսյանի համար` 1 տարի: Վերջին երկուսն, ի դեպ, կալանքից մոտ 1 տարի անց ստորագրությամբ բաց են թողնվել: Մենք կապվեցինք ամբաստանյալներ` Արմեն Պետրոսյանի, Կարապետ Զադայանի և Գարիկ Ղավալբաբունցի պաշտպան` Ինեսա Պետրոսյանի հետ, ով «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հերքվել են: Մասնավորապես պարզվել է, որ Ա.Պետրոսյանը Հերոս Ներսսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու իրավասություն չի ունեցել:

Արմեն Պետրոսյանը իր վերադասների ցուցումով և գրավոր փաստաթղթերի վրա է «Գորիս» ՔԿՀ ընդունել Հերոս Ներսսյանին: Չի ունեցել նման իրավասություն, քանի որ Հերոս Ներսսյանը եղել է ԻԻՀ քաղաքացի, իսկ օտարերկրացիներին ՀՀ-ում, որպես կանոն, պահում են «Վարդաշեն» կամ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներում: Այն, որ Հերոս Ներսսյանը ունեցել է առողջության հետ կապված խնդիրներ` իրենց ցուցմունքներում նշել են նրա հայրը, Ա.Պետրոսյանը, Կ.Զադայանը և Գ.Ղավալբաբունցը, ով Հերոսին ցուցաբերել է բուժօգնություն և համապատասխան գրառումներ կատարել «Գորիս» ՔԿՀ-ի բուժ.մատյանում: Պաշտպանն ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող է համարում Ա.Պետրոսյանի մեղադրանքի ֆաբուլայում նշվածը, թե իբր վերջինս դրդել է Գարիկ Ղավալբաբունցին կազմել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք: Քրգործի դատաքննության ժամանակ մանրամասն հրապարակվեցին և ուսումնասիրվեցին Հերոս Ներսսյանի բժշկական քարտերը` կազմված «Գորիս» և «ԴՀ» ՔԿՀ-ներում:

Պարզվել է, որ Գարիկ Ղավալբաբունցը ընդհանրապես որևէ փաստաթուղթ չի կազմել, նա որևէ առնչություն չունի Հ.Ներսսյանին տրված ախտորոշման հետ, նրա սկզբնական ախտորոշումը գրվել է բժիշկ Դաղունցի և «Գորիս» քաղաքային հիվանդանոցի բժիշկների կողմից: Գարիկ Ղավալբաբունցը բժիշկ չէ, որ կարողանա կամ իրավունք ունենա ախտորոշումներ կազմելու: Նա Հ.Ներսսյանի բժշկական քարտից նույնությամբ արտագրել է բժիշկ-մասնագետների գրառումները: Պաշտպանը նաև հարցադրում է անում, բա ո՞ւր տրված կաշառքը կամ այն տվող միջնորդը…

Մնում է հարցնել` ո՞ւմ դեմ էր ուղղված այս քրգործը:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում