Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ի՞նչ է ուզում ասել Շևարդնաձեն

Ատոմակայանի վթարով ուղեկցված Ճապոնիայի երկրաշարժից և ցունամիից հետո ողջ աշխարհում կրկին ակտուալ դարձավ ատոմակայանների անվտանգության և ընդհանրապես նրանց նպատակահարմարության հարցը:

Մարտի 21-ին Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները Բրյուսելում արտակարգ նիստ գումարեցին` քննարկելու համար Եվրամիության ատոմակայանների ճակատագրի հարցը` ճապոնական վթարների ֆոնին: Գերմանիան արդեն իսկ դադարեցրեց ատոմային էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերը: Ավելին` Գերմանիայում 3 ամսով դադարեցվել են մինչև 1980թ. կառուցված ատոմակայանների գործունեությունը, մինչև կքննարկվի դրանց հետագա օգտագործման պիտանելիության հարցը:

Ատոմակայանների անվտանգության վերաբերյալ այս խոսակցությունները չեն շրջանցում նաև Մեծամորի ատոմակայանը, որը շահագործվել է 1980թ.-ին: Դեռևս երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում նշեց, որ կարևոր է նաև ոչ միայն առանձին վերցրած ատոմակայանի, այլև դրա ենթակառուցվածքների անվտանգության հարցը: Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն էլ երեկ վրացական «Ասավալի-դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում կոչ արեց Վրաստանի իշխանություններին Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդրի հետ կապված բանակցություններ սկսել Հայաստանի հետ: «Ինչպես հայտնի է, հայկական ատոմակայանի վիճակն ամենատխուրն է, և այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Շևարդնաձեն` հավելելով, որ Վրաստանի իշխանությունները «պարզապես պարտավոր» են բանակցություններ սկսել «սպասվող արհավիրքից խուսափելու համար»:

Իսկապե՞ս մեր ատոմակայանը «սպասվող արհավիրք» է տարածաշրջանի համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Շևարդնաձեն, փաստորեն, իրազեկված չէ և խնդրին լավ չի տիրապետում: «Ատոմակայանների հարցը չի գտնվում որևէ պետության իրավասության ներքո: Աշխարհի բոլոր ատոմակայանները միջազգային համապատասխան կազմակերպության, մասնավորապես` ՄԱԳԱՏԷ-ի անընդհատ մոնիտորինգի տակ են, և դրանց անվտանգության մակարդակը պարբերաբար գնահատվում է: Այսինքն` այնպես չէ, որ մեր ատոմակայանի պարագայում անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչպես հայտարարել է Շևարդնաձեն»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանի ատոմակայանը շահագործվում է տեխնիկական բոլոր նորմատիվներին համապատասխան: Նրա խոսքով, եթե Շևարդնաձեն անհանգստանում է Հայաստանի ատոմակայանով, պետք է անհանգստանա նաև Իրանի, Թուրքիայի ատոմակայաններով:

Հարցին, թե նոր ատոմակայան կառուցելու փոխարեն, մենք կարո՞ղ ենք մեր պահանջարկը այլ կերպ բավարարել, Վ.Բոստանջյանը նշեց` ոչ: «Մենք այլընտրանք չունենք, էներգիայի այլընտրանքային աղբյուրների չենք տիրապետում: Ատոմակայանը մեր էներգետիկ հաշվեկշռում լուրջ տեղ է զբաղեցնում` ավելի քան 40 տոկոս, այնպես որ` ուրիշ տարբերակ մենք պարզապես չունենք»,- ասաց Վ.Բոստանջյանը: Իսկ տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ մենք կարող ենք էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնել` նոր ատոմակայան չկառուցելու համար:

«Իրենց անհանգստությունը հասկանալի է, աշխարհի վերաբերմունքն էլ գրեթե 180 աստիճանով փոխվեց Ճապոնիայի դեպքերի հետ կապված: Գերմանիան, որի ատոմակայանները շատ ավելի անվտանգ են, նման քայլերի է դիմում, այնպես որ` մեր ատոմակայանի նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել: Հետևաբար պետք է ուշադրություն դարձնել այլընտրանքային աղբյուրներին, օրինակ` արևային կայաններին: Սա այսօր շատ հեռանկարային է աշխարհում: Արևային կայանները տեխնիկական պարամետրերով կարող են նույնիսկ չզիջել ատոմակայաններին և ջերմաէլեկտրակայաններին, պարզապես խնդիրը էներգիայի կուտակման մեջ է` կապված եղանակային պայմանների հետ: Սա ինձ թվում է Հայաստանի համար կարող է լինել լավագույն լուծում նոր ատոմակայանի փոխարեն»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում