Երեկ` ժամը 18:30-22:30-ը հանրապետությունում ինտերնետ կապի խափանման պատճառը, ըստ պատկան մարմինների, եղել է Վրաստանում տեղի ունեցած վթարը:
ՀՀ քաղաքացիներին ինտերնետ կապ տրամադրող «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության PR մենեջեր Վահե Իսահակյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ չի կարող նշել ինտերնետ կապի խափանման կոնկրետ պատճառը:
«Մենք ինտերնետը տրամադրում ենք վերջնական սպառողին, և քանի որ կապի անմիջական տրամադրողը մենք չենք, ապա երրորդ կողմի հետ կապված որևէ խնդիր չենք կարող մեկնաբանել»,- նշեց Իսահակյանը:
Իսահակյանի խոսքերով, իրենք պատասխանատու են միայն իրենց քայլերի համար: Իսկ թե ինչ քայլերի են դիմել սեփական բաժանորդներին ինտերնետ կապով ապահովելու համար, Իսահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ ինտերնետ կապը մենք չենք ներկրում երկիր»:











































