Այսօր Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը գորգ դուրս եկան ազատ ոճի ըմբիշները:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/16 և 1/8 եզրափակիչներում առավելության հասավ համապատասխանաբար ալբանացի Ֆատյոն Բարոյի և Բուլղարիայի ներկայացուցիչ Կրասիմիր Կոչևի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ ըմբիշը ցավալի պարտություն կրեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն ադրբեջանցի Հետագ Գազյումովից:
Պայքարը թողել է նաև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Տերտերյանը, ով 1/8 եզրափակիչում զիջեց Բրիտանիան ներկայացնող Կրասիմիր Կրաստանովին: