ԱՄՆ կոշտ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին Իսրայելի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար: Բանն այն է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը քննարկել է պաղեստինյան հիմնախնդիրը եւ մի շարք կոշտ որակումներ տվել Իսրայելի գործողություններին Պաղեստինում: ԱՄՆ մշտական ներկայացուցիչն այդ կազմակերպությունում ասել է, որ Վաշինգտոնը հիասթափված է այդպիսի մոտեցմամբ Իսրայելի նկատմամբ, քանի որ ՄԱԿ-ը միակողմանի` պաղեստինամետ դիրքորոշում է որդեգրել այս հարցում: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին` ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող աջակցել Մարդու իրավունքների խորհրդի բանաձեւերը, քանի որ դրանք ուղղված են իսրայելական իշխանությունների վարկաբեկմանը եւ Համասի օգտին են, որին համաշխարհային հանրությունը օրենքից դուրս է հայտարարել: