Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Կովկասյան ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների ցանցը հրապարակել է վրաց-ադրբեջանական սահմանի ձևափոխման մասին համաձայնագիրը:
Ըստ այդ համաձայնագրի` Ալազանիի հատվածում (Կախեթի շրջան, Արևելյան Վրաստան) կատարվել է 69 տարածքային ուղղում:
Դրանցից 42-ը եղել են ի վնաս Վրաստանի, իսկ 27-ը` ի վնաս Ադրբեջանի: Արդյունքում, Վրաստանի տարածքային կորուստները կազմել են մոտ 293 հեկտար: