«Ֆորմուլա-1»-ի աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարզիկ լեհական լրատվական գործակալության կողմից:
Գործակալությունն ամեն տարվա ավարտին հայտարարում է տարվա լավագույն մարզիկի անունը: 2012 թվականին Ֆետելը հավաքել է 137 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում 130 միավորով հեծանվորդ Ուիգինսն է:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակը.
1. Սեբաստիան Ֆետել («Ֆորմուլա-1») – 137 միավոր
2. Բրեդլի Ուիգինս (հեծանվավազք) – 130
3. Մոհամեդ Ֆարա (թեթև աթլետիկա) – 126
4. Նովակ Ջոկովիչ (թենիս) – 108
5. Անդրես Ինյեստա (ֆուտբոլ) – 103
6. Էնդի Մարեյ (թենիս) – 67
7. Քրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 66
8. Ռանոմի Կրոմովիդոյո (լող) – 55
9. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 50
10. Սեբաստիան Լեբ (ավտոսպորտ) – 47










































