Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանո Կորեյան հայտարարել է, որ թիմի ցուցադրած խաղը մեծ փոփոխության չի ենթարկվել այն բանից հետո, երբ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Պեպ Գվարդիոլան: Ըստ ֆուտբոլիստի՝ ակումբի ցուցադրած խաղի փիլիսոփայությունը պահպանվել է նաև Տիտո Վիլանովայի գլխավորությամբ:
«Մեր խաղի հիմքը նույնն է մնացել: Այն, ինչ կատարել է Գվարդիոլան, արդիական է մինչև հիմա: Մենք մտածում ենք խաղադաշտում այնպես, ինչպես նախկինում: Ես մեծ առաջընթաց եմ ունեցել «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո: Փոխվել են իմ սովորությունները, հանգստի ժամանակը: Այլևս գազավորված ըմպելիքներ չեմ օգտագործում, նիհարել եմ 5 կգ-ով: Այս ամենն ինձ հնարավորություն է տալիս ավելի կենտրոնացած մոտենալ հանդիպումներին և չմտածել հնարավոր վնասվածքների մասին»,- նշել է ֆուտբոլիստը:











































