Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գերմանական մամուլին տված հարցազրույցում իր կարծքինէ հայտնել թիմի ապագայի վերաբերյալ: Զամերը նշել է,որ Յուպ Հայնկեսի սաները պետք է ձգտեն առավելագույնին:
«Մենք շատ մեծ հավակնություններ ունենք: «Բավարիա»-ն պետք է դառնա Գերմանիայի և Եվրոպայի լավագույն ակումբը: Եթե որևէ ֆուտբոլիստ չի համապատասխանում այս պահանջներին, ապա նա չպետք է խաղա մեր թիմում: Ընթացիկ մրցաշրջանում կփորձենք նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները»,- հայտարարել է Զամերը:










































