2010թ. ընթացքում բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո)` հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, կազմել է 30.2 մլրդ դրամ, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների` 2.1%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 10.4%:
Այս մասին ասվում է ԿԲ այսօր հրապարակած 2010թ. չորրորդ եռամսյակի բանբերում: Շահույթով են աշխատել 20 բանկ, վնասով` 1 բանկ:











































