Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սուպեր Պիպոն կրկին փայլեց

Երեկ կայացավ չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի 8 հանդիպում:
E խմբում «Բազել»-ը ընդունեց «Ռոմա»-ին, իսկ «Կլուժ»-ը` «Բավարիա»-ին:
Հռոմեացիները, գիտակցելով, որ միայն հաղթանակի դեպքում նրանք կրող են պայքարի մեջ մնալ, միանգամից գործի անցան: Արդեն 17-րդ րոպեին Ժերեմի Մենեզը բացեց խաղի հաշիվը, իսկ 25-րդ րոպեին Տոտին 11-մետրանոցից կրկնապատեց հանդիպման հաշիվը: Սակայն շվեյցարական թիմը ոչ մի կերպ չհաշտվեց պարտվելու մտքին, եւ թիմի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Ֆրայը 69-րդ րոպեին կրճատեց հաշիվը: Բայց արդեն 76-րդ րոպեին Գրեկոն հաշիվը դարձրեց 3-1, եւ «Բազել»-ին միայն հաջողվեց նորից կրճատել հաշիվը: Աչքի ընկավ Շաչիրին:
Իսկ ահա «Կլուժ»-«Բավարիա» խաղում գերմանացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին ռումինացիների դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարիո Գոմեսը, եւ մեկ անգամ էլ աչքի ընկավ Պատրիկ Մյուլլերը: «Բավարիա»-ն արդեն ձեռք է բերել փլեյ-օֆֆի ուղեգիր:
F խմբի երկու հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցվել է 12 գնդակ: «Չելսի»-ն հյուրընկալելիս 4-1 հաշվով հաղթանակի հասավ Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատամամբ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0-0 էր , սակայն արդեն 49-րդ րոպեին Անելկան մեն-մենակ դուրս եկավ Դիկանի հետ ու մեկ հպումով բացեց խաղի հաշիվը: 62-րդ րոպեին Մակեեւը սեփական տուգանային հրապարկում խախտեց կանոնները Դրոգբայի հետ պայքարում, եւ գլխավոր մրցավարն առանց հապաղելու նշանակեց 11-մետրանոց: Հենց Դրոգբան էլ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: 4 րոպե անց ստանդարտ դիրքի խաղարկումից հետո սերբ պաշտպան Իվանովիչը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 3-0: Սակայն մոսկվացիներին հաջողվեց հեղինակության գոլ խփել, աչքի ընկավ փոխարինման ելած Նիկիտա Բաժենովը, բայց այդ օրը Իվանովիչը ուղղակի փայլում էր, նրան հաջողվեց եւս մեկ անգամ աչքի ընկնել արդեն ավելացրած ժամանակում: Խմբի մյուս հանդիպման ժամանակ Մարսելի «Օլիմպիկ»-ը ուղղակի ջախջախեց «Ժիլինա»-ին` 7-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անրի Ժինյակը, երկու անգամ աչքի ընկավ Լուչա Գոնսալեսը, եւ մեկական անգամ էլ` Ռեմին եւ Հայնցեն:
G խմբում անցավ տուրի կենտրոնական հանդիպումը: «Միլան»-ը Սան Սիրոյում ընդունեց «Ռեալ»-ին: Խաղից առաջ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն նշել էր, որ ինքն ամենաշատը խաղադաշտում չի ուզում տեսնել Ֆիլիպո Ինձագիին: Հանդիպումն անցավ թեժ պայքարում: 24-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն կրկին ապացուցեց, որ ինքը նաեւ հիասքանչ դերասան կարող էր դառնալ, սակայն մրցավարը նրան չհավատաց, երբ նրա կրծքավանդակը Աբատեն փոքր-ինչ «շոյեց», իսկ պորտուգալացին բոլորին ուզում էր ապացուցել, իբր թե դեմքին հարված է ստացել: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: 45-րդ րոպեին Իգուաինը բացեց խաղի հաշիվը, բայց փոխարինման ելած Ֆիլիպո Ինձագին 10 րոպեում դարձավ 2 գոլի հեղինակ, սակայն արդեն 90-րդ րոպեին Դե Լիոնին հավասարեցրեց խաղի հաշիվը: Խմբի մյուս խաղում «Օսեր»-ը հաղթանակ է տարել «Այաքս»-ի նկատմամբ` 2-1 հաշվով:
H խմբում էլ Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր»-ը անսպասելիորեն պարտության մատնեց «Արսենալ»-ին` 2-1 հաշվով: 10-րդ րոպեին Վոլկոտին հաջողվեց բացել խաղի հաշիվը: 28-րդ րոպեին Չիգրինսկին դարձավ պատասխան գոլի հեղինակը, իսկ ահա 43-րդ րոպեին «Արսենալ»-ի նախկին հարձակվող Էդուարդո Դա Սիլվան հաղթանակ պարգեւեց հանքափորներին: Մյուս խաղում «Բրագա»-ն պարտության մատնեց «Պարտիզան»-ին` 1-0 հաշվով, միակ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Մոյզեսը: Ընդհանուր առմամբ, 8 խաղում գրանցվել է 31 գնդակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում