Երբ Էրին Հիզերթոնը դարձել է Victoria’s Secret-ի մոդել, նա սկսել է օգտագործել բացառապես առողջ սնունդ:
23-ամյա մոդելը հավատացած է, որ կինը պետք է ճիշտ սնվի և սպորտով զբաղվի: Դա լավ զգացողության և միևնույն ժամանակ լավ արտաքին տեսքի լավագույն բաղադրատոմսն է:
«Աղջիկների մեծ մասը միևնույն սխալն են թույլ տալիս. Նրանք շատ են մարզվում, սակայն քիչ են ուտում: Եթե դուք բավարար քանակությամբ չեք ուտում, այն ամենը, ինչ դուք անում եք, ցանկալի արդյուք չի տա»,- ասել է նա:
Մոդելը նշել է, որ ոչ բավարար սննդի դեպքում մկանները չեն ձևավորվի:
Էրին Հիզերթոնը նշել է, որ մարմնամարզությամբ զբաղվում է օրվա մեջ երկու անգամ:
«Շատ կարևոր է լավ կառուցվածք ունենալը, սակայն պետք չէ դառնալ չափազանց նիհար»,-ասել է նա:








































