Հնդկաստանի և Պակիստանի կրիկետի հավաքականները 5 տարում առաջին անգամ հանդիպում են անցկացրել: 2008 թվականի Մումբայի ահաբեկչություններից հետո երկու երկրների հարաբերությունները վատթարացել էին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շատերը մարզիկների այդ հանդիպումն անվանել են «դիվանագիտական ջերմացման նշան»: Հնդկաստանի Բանգալոր քաղաքում կայացած հանդիպումը, որն անցկացվել է անվտանգության խիստ միջոցառումներով, արդեն երկու երկրների երկրպագուների մոտ քննարկման թեմա է դարձել:
2008 թվականի նոյեմբերին Մումբայում հյուրանոցների, կայարանի և Հրեական մշակույթի կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով ավելի քան 170 մարդ էր զոհվել:











































