Իսպանիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չունի:
«Այդպիսի բաներ լինում են ֆուտբոլում, բայց սա այդ դեպքը չէ: Բենիտեսը շատ պահանջկոտ մարզիչ է: Նա կարող է տասն անգամ կրկնել իր տեսակետը, եթե դու լավ չես ըմբռնում: Նա առանձնահատուկ չէ իմ հանդեպ: Բոլորը պիտի աշխատեն՝ ապացուցելու համար, որ արժանի են»,- ասել է Տորեսը:











































