Nokia շարժական հեռախոս արտադրող ընկերությունը կներկայացնի 10,1 դյույմանոց, Windows RT օպերացիոն համակարգով կառավարվող նոր պլանշետ։ Գրում է The Verge՝ հղում անելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Nokia պլանշետը կունենա պատյան-ստեղնաշար։ Այդպիսի հարմարությունը Microsoft-ն արդեն ներկայացրել է Surface սարքի համար։ Nokia-ի պատյանում կլինի նաև լրացուցիչ մարտկոց։
Մարտկոցի հզորության մասին ոչինչ հայտնի չէ։ The Verge-ի տվյալներով՝ այն կօգտագործվի 10 ժամ։ Հայտնի չէ նաև՝ պատյանը կներառվի պլանշետի լրակազմի մեջ, թե առանձին կվաճառվի։
Պլանշետը կունենա HDMI և USB պորտեր։ Նաև երկու USB պորտ կլինի պատյանի վրա։
Նոր պլանշետը կներկայացվի 2013-ի առաջին եռամսյակում՝ փետրավարի 24-28-ին Բարսելոնայում կայանալիք MWC ցուցահանդեսի շրջանակներում։
Սակայն Nokia նոր պլանշետի մասին շատ են պտտվել ստահոդ լուրեր, որոնք հերքվել են։








































