Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանում և Վրաստանում առավել մեծ է հեղափոխության վտանգը, քան Ադրբեջանում. փորձագետ

Ադրբեջանական News.az կայքի փոխանցմամբ, Կասպյան տարածաշրջանի փորձագետ,
Caucasian Review of International Affairs հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքս Ջեքսոնն անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանի կայունության հիմնախնդիրներին.

«Ըստ իս` տարածաշրջանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Չնայած հակամարտող կողմերը հակված են բանակցություններ վարելուն, այնուամենայնիվ, գոյություն ունի պատերազմական գործողությունների վերսկսման որոշակի ռիսկ:

Վրաստանում իրավիճակը մի փոքր այլ է, այնտեղ պատերազմի վերսկսման ռիսկային գործոնը մեծ չէ: Ռուսաստանն ու Վրաստանը չեն ցանկանում նոր պատերազմ սկսել: ԵՄ դիտորդական առաքելությունը որոշակիորեն նվազեցրել է շփման գծում բախումների թիվը, թեև Ռուսաստանն արգելում է, որ նրանք մուտք գործեն Աբխազիա և Հարավային Օսիա:

Երկար ժամանակ Ռուսաստանը երկակի խաղ է խաղացել Ղարաբաղի հարցում և ձգտել է ստատուս-քվոյի պահպանմանը, որպեսզի դրանով իսկ պահպանի նաև տարածաշրջանում իր ազդեցությունը: Սակայն ժամանակները փոխվում են, և Ռուսաստանում սկսում են ավելի շատ գիտակցել, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը շահավետ չի լինի իրենց համար:

Բացի այդ, եթե Ռուսաստանը սկսի լայնորեն աջակցել հակամարտության կարգավորմանը, ապա դրանով իսկ կարող է ողջ աշխարհին ի ցույց դնել հետխորհրդային տարածքում իր «պատասխանատվությունը», ինչպես նաև որոշակիորեն վերականգնել Վրաստանի հետ պատերազմի արդյունքում տուժած միջազգային վարկը:

Պետք է ընդգծել, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը մոսկովյան փաստաթուղթը ստորագրել են այդ պատերազմից ընդամենը 3 ամիս անց: Ռուսաստանը կարող է նաև ճնշում գործադրել Ադրբեջանի ու Հայաստանի վրա:

Տարածաշրջանային անվտանգությանն սպառնացող երկրորդ կարևոր գործոնը հեղափոխական շարժումներն են կամ պետական կոլափսը: Հազիվ թե դրանք գրանցվեն Ադրբեջանում, մինչդեռ Հայաստանում և Վրաստանում հեղափոխության հավանականությունն առավել մեծ է:

Մասնավորապես, Հայաստանի կառավարությունն ուժեղ ճնշման տակ է հայտնվել իր ղեկավարման ոճի ու երկրի ֆինանսական դրության պատճառով: Դա նվազեցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նրա մանևրելու հնարավորությունը:

Թեպետ այժմ Հայաստանի կառավարության տապալման հավանականությունը մեծ չէ, ապագայում չի կարելի բացառել դա, ինչը կարող է լրջորեն ու անկանխատեսելիորեն վնասել տարածաշրջանային կայունությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում