Գերմանական Die Welt-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի ծովակալ Վլադիմիր Վիսոցկին որոշում է կայացրել «Ավրորա» հածանավը ռազմածովային ուժերի հաշվեկշռից հանելու եւ թանգարանի վերածելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 1-ից այն կդառնա Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանի մասնաճյուղ: Սակայն թերթի փոխանցմամբ, Նախիմովսկի ուսումնարանի սաների համար դա անընդունելի է, քանի որ նրանք դաստիարակվում են 1917թ. հեղափոխական ոգով: Այս մասին գրում է գերմանական թերթը: Նույն աղբյուրի համաձայն` 200 ծովային սպաներ դիմել են գլխավոր հրամանատարին` նրան ուղղելով բաց նամակ: Նախագահ Մեդվեդեւի պատասխանի մասին դեռ հայտնի չէ: