Թենիսի աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու Աբու Դիաբիի մրցաշարին:
«Ցավում եմ, բայց չեմ կարող մասնակցել Աբու Դիաբիի մրցաշարին աղիքային վարակի պատճառով: Ինձ շատ է դուր գալիս այդ մրցաշարը: Հուսով եմ՝ մյուս տարի կկարողանամ մասնակցել: Ծնկիս հետ ամեն ինչ կարգին է»,- իսպանական մամուլը փոխանցում է Նադալի խոսքերը:










































