Իտալիան Լիբիայի իշխանությունների հետ սեպարատ բանակցություններ է վարում` չնայած այն փաստին, որ այդ երկրի ինքնաթիռները պարբերաբար ռմբակոծում են լիբիական քաղաքները: Իտալիայի իշխանությունները նախապատրաստում են Լիբիայից գնդապետ Քադաֆիի փախուստի ծրագիրը և պաստրաստ են նրա համար ապաստարան գտնել աֆրիկյան որևէ երկրում: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:
Թերթը նաև հայտնում է, որ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին կոչ է արել Մուամար Քադաֆիին դադարեցնել կրակը` փոխարենն առաջարկելով Լիբիայից նրա անվտանգ հեռացումը: Ֆրատինին նաև աշխատում է Աֆրիկյան միության հետ, որպեսզի վերջինս ներկայացնի Լիբիայի առաջնորդին ապաստարան տալու հստակ ծրագիր:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան ցանկություն են հայտնել տեսնելու Քադաֆիին մեղադրյալի աթոռին: Սակայն եթե նա արագ հեռանա երկրից, ամերիկացիներն ու բրիտանացիները, մեղմ ասած, դեմ չեն լինի: