Կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին նշելիս չի ցանկացել ընտրություն կատարել Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև:
A Bola-ին տված հարցազրույցում պորտուգալացին հայտարարել է, որ չի կարելի համեմատել այդ ֆուտբոլիստներին:
«Երևի ասեմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ես եմ: Նման կերպ կոմպրոմիսի կհասնենք: Հնարավոր չէ ընտրություն կատարել աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների միջև: Եթե տամ Քրիշտիանու Ռոնալդուի կամ Լիոնել Մեսսիի անունը, կստացվի, որ նրանցից մեկը այդքան էլ լավ խաղացող չէ, իսկ դա չի համապատասխանում իրականությանը: Այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ ընտրություն չկատարել նրանց միջև. երկուսն էլ հիանալի խաղացողներ են»,- հայտարարել է Ֆիգուն:










































