Իտալական «Միլան»-ը կապ է հաստատել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի հետ՝ թիմի կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոյի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու:
Միլանյան թիմը ցանկանում է ձեռք բերել Սիսոկոյի տրանսֆերը՝ վնասվածք ստացած Նեյջել դե Յոնգին փոխարինելու համար: Նշենք, որ Սիսոկոն նախկինում հանդես է եկել «Յուվենթուս»-ում:
«Միլան»-ին մոտ կանգնած աղբյուրը նշել է. «Մենք շատ գումար չունենք. անհրաժեշտ է ցածր գնով տրանսֆեր ձեռք բերել: Բանակցություններ կան, սակայն հաստատ ոչինչ չկա»:








































