Հոլանդիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին դրական խոսքեր է հնչեցրել իր ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վան Մարվեյկի հասցեին, որը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվեց «Եվրո-2012»-ից հետո:
«Սկզբում ուզում եմ շեշտել, որ ինձ դուր էր գալիս հանդես գալ Վան Մարվեյկի գլխավորած Հոլանդիայի հավաքականում: Ես կարծում եմ՝ այդ մարզիչը ֆանտաստիկ աշխատանք է տարել թիմում: Քննադատությունները նրա հասցեին անարդար են»,- ասել է «Յունայթեդ»-ի հարձակվողը:








































