Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Միրկո Վուչինիչը շնորհավորել է խաղընկերներին և ամփոփել տարվա արդյունքները:
«2012 թվականն արդյունավետ տարի էր: Ես նվաճեցի իմ առաջին «սկուդետտոն»: Սուպերգավաթը` Պեկինում: Հիանալի տարի էր:
Պետք է շարունակել նույն ոգով: Պետք է հաղթանակներ տենչալ, պայքարել բարձունքներ նվաճելու համար: 2013 թվականին կշարունակենք իրականացնել մեր երազանքները»,- իր պաշտոնական կայքում գրել է Վուչինիչը:










































