«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը ամփոփում է օրացուցային տարին:
«8 տարիների ընթացքում մենք C Սերիայից քայլեցինք դեպի Չեմպիոնների Լիգա: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս տարիներին աշխատել են ինձ հետ: Մենք բարձրակարգ թիմ ունենք, որը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Հունվարին և հունիսին անպայման հանդես կգանք տրանսֆերային շուկայում:
Կավանին մեր թիմի ոգին է և կապը` երկրպագուների և ֆուտբոլիստների միջև: Նա դարձել է մեր ակումբի խորհրդանիշը: Ես նրա տրանսֆերը վաճառելու առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ և անգամ 55 մլն եվրոյի դիմաց չվաճառեցի Կավանիի տրանսֆերը: Նա այստեղ է խաղալու համար, ոչ թե շահավետ գործարքների»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Դի Լաուրենտիսի խոսքերը:










































