Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Քաղաքապետը խոստանում է չանել, բայց մեկ է՝ անում է

«Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շատ լուրջ է, և մենք փորձում ենք դա ուշադրության կենտրոնում պահել, քանզի այն վտանգավոր է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ արարատյան դաշտավայրի, շրջակա գյուղերի համար. որովհետև աղտոտվում են և՛ ստորգետնյա, և՛ վերգետնյա ջրերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ քաղաքապետարանը միայնակ չի կարող լուծել այս մեծ խնդիրը, և սրանով պետք է զբաղվի կառավարությունը: Դանիելյանի խոսքերով, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ կիրառել. «Օպերատիվորեն պետք է մեկուսացնել աղբավայրը, բայց դա վերջնականապես հարցը չի լուծի, քանզի աղբավայրն այնպիսի վիճակում է, որ այդ թույները պետք է դուրս բերվեն ու ոչնչացվեն»:

Դանիելյանը կարևորեց նաև քաղաքաշինության և էկոլոգիայի խնդիրը. «Երևանում ընթացող վերջին տասը տարվա քաղաքաշինությունը և՛ հակաէկոլոգիական է, և՛ հակասոցիալական է, և՛ սեյսմիկ առումով խիստ վտանգավոր է»:

Բնապահպանի խոսքերով, ինքը խնդիրը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որն էլ հայտարարել է, թե այլևս ոչ մի կանաչ տարածք չի կառուցապատվի, բակային տարածքները և կենտրոնը չեն կառուցապատվելու և բարեկարգվելու են: Ըստ Դանիելյանի, այս ամենը շատ դրական է, սակայն դեռևս ամբողջովին կարգավորված չէ: Եվ, որպես օրինակ, բնապահպանը նշեց, որ հենց ներկա պահին Կողբացի 42 և Պուշկինի 40 հասցեներից բնակիչները բողոքել են, որ բակի ամբողջ տարածքը քանդված է և կառուցապատում են. «Բնակիչները բողոքում են, ցույցեր ու պիկետներ են անում, սակայն դա չի օգնում, և, ցավոք, համաձայնությունը ստորագրել է գործող քաղաքապետը 2010 թ. դեկտեմբերի 30-ին»:

Դանիելյանը տեղեկացրեց, որ կանաչ տարածքների պահպանության խնդիր կա Մոնումենտում, Վիշապների այգում և գլխավոր պողոտայում, որտեղ կառուցապատումներ են իրականացվում առանց համապատասխան լսումների, որոնք, սակայն, պետք է լինեին: «Միթե այդ քաղաքապետարանում մեկը չգտնվեց, որ նոր եկած քաղաքապետին ինֆորմացիա տար, թե ինչ պարտավորություններ ունի քաղաքապետարանը` օրենքն է պահանջում լսումներ, մեր միջազգային պարտավորություններն են պահանջում լսումներ»,- հավելեց Կարինե Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում