Իրանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները հերքել են այն տեղեկատվությունը, համաձայն որի` մահապատժի դատապարտված 43-ամյա Սաքինե Աշթիանին կախաղան է հանվել: Հիշեցնենք, որ Սաքինեին մեղադրել էին ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանությունը կազմակերպելու մեջ: IRNA լրատվական գործակալության տված հարցազրույցում Արեւելյան Ադրբեջան նահանգի դատավոր Աջար Շարիֆին նշել է, որ կինը գտնվում է Թավրիզի բանտում, եւ որ նա ողջ- առողջ է: Շարիֆին մեղադրել է արեւմտյան ԶԼՄ-ներին` քարոզչական գործողություններում այս հարցի շուրջ իրավիճակը լարելու համար:
Թբիլիսիում գտնվող Մանուչեհր Մոթաքին իր հերթին նշել է, որ Սաքինեի գործով վերջնական որոշում դեռ կայացված չէ: